Երևան, 23.01.2022

Կայքի հին տարբերակը

«COVID-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՐԱ.ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՈՉ ՖՈՐՄԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ» ուսումնասիրության շնորհանդես

«COVID-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՐԱ.ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՈՉ ՖՈՐՄԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ» ուսումնասիրության շնորհանդես

 Նոյեմբերի 24-ին Երևանի Holiday Inn հյուրանոցում տեղի ունեցավ  համավարակի ազդեցությունը ՀՀ-ում զբաղվածության վրա. արհմիությունների խնդիրը ոչ ֆորմալ տնտեսության աշխատողների արժանապատիվ աշխատանքի ապահովման ճանապարհին> ուսումասիրության արդյունքների շուրջ քննարկում: Ուսումնասիրությունը, որը կատարվել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից Աշխատանքի միջազգային կազմակերպության  աջակցությամբ,  իրականացվել է  <Ոչ ֆորմալ զբաղվածությունը, ոչ ստանդարտ աշխատանքային  պայմանագրերը, ինքնազբաղվածությունը և պլատֆորմային  զբաղվածությունն  էապես  ներառող  Հայաստանի Հանրապետության  տնտեսության  ոլորտներում աշխատանքային  հարաբերությունների և պայմանների իրավական և գործնական միջավայրի վրա համաճարակի ազդեցության  վերլուծություն > ծրագրի  շրջանակներում: Հետազոտությունը կատարել է անկախ փորձագետ Ռուբեն Մարկոսյանը:
 Միջոցառմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը,  ՀԱՄԿ-ի  նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային միության նախագահներ, ՀԱՄԿ-ի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀԱՄԿ-ի երիտասարդական  խորհրդի նախագան ու անդամներ, <Համերաշխության կենտրոն> հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Տետիան Սոլոդովնիկը, ծրագրի ղեկավար  Մարիամ Չիբուխչյանը:


 Քննարկմանը տեսակապով մասնակցում էին  նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության  Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների գրասենյակի և արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության խմբի աշխատավորների գործունեության մասնագետ Գոչա Ալեքսանդրիան, ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը:
 Միջոցառումը վարում էր ՀԱՄԿ-ի Ուսումնակազմակերպչական  կենտրոնի ղեկավար Էլեն Մանասերյանը:
 Ռուբեն Մարկոսյանն իր  ելույթում ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները, նշեց, որ այդ ընթացքում դիտարկվել են սոցիալական գործընկերության և արհմիութենական շարժման  մարտահրավերները, ուսումնասիրվել են ոչ ֆորմալ զբաղվածության ֆորմալացման  հնարավորությունները, ներկայացվել է արդի պայմաններում լայն տարածում գտած առցանց աշխատանքային  հարթակների զբաղվածության էությունը, առանձնահատուկ շեշտադրվել են այդ  հարթակների աշխատողների արժանապատիվ աշխատանքի հիմնախնդիրները:
 Բանախոսը կարևորեց աշխատանքի և սոցիալական  հարցերի ազգային եռակողմ  հանձնաժողովի  քննարկման  համար մշակված առաջարկությունները, որոնց թվում են՝ սոցիալական  գործընկերության զարգացման, եռակողմ հանձնաժողովի գործունեության արդյունավետության բարձրացման, արհմիութենական շարժման զարգացման, անկայուն և ոչ ֆորմալ զբաղվածության  խնդիրների կանոնակարգման  վերաբերյալ,  ինչպես  նաև ՀԱՄԿ-ի քննարկմանը ներկայացվող  համապատասխան  խմբերի աշխատողների սոցիալական ապահովության և արհմիութենական ներկայացվածության  խթանման ռազմավարությունը: Այդ առումով Ռ.Մարկոսյանն առաջարկեց իրականացնել հանրային  իրազեկման արշավ:
 Ողջունելով քննարկման  մասնակիցներին Գոչա Ալեքսանդրիանն իր խոսքում նշեց հայաստանյան  արհմիությունների առջև առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի թե՛ արհմիության անդամների թվաքանակի աճին և թե՛ արհմիությունների  հզորացմանը: