Երևան, 03.12.2021

Կայքի հին տարբերակը

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ՀՀ վարչապետին ուղղված հերթական նամակում ողջունելով Հայաստանի Հանրապետության կառա-վարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված մինչև 2026 թ. նվազագույն աշխատավարձը 85 000 դրամ սահմանելու որոշումը, նաև  նշում  է, որ այն չի բխում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային իրավական նորմերի և ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված իրավական ակտերի պահանջներից: ՀԱՄԿ-ը միաժամանակ  հիշեցնում է, որ 2004 թ. Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Աշխատանքի միջազգային  կազմակերպության <Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին> թիվ 131 կոնվենցիան և պարտավորություն ստանձնել ներդնել նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգն ու  ժամանակ առ ժամանակ  վերանայել այն: Մինչդեռ  մեր հանրապետությունում առ այսօր չեն  կիրառվում ԱՄԿ 131 Կոնվենցիայի պահանջների համաձայն նվազագույն աշխատավարձի սահմանման  մեխանիզմները:

Նամակ