Երևան, 22.09.2021

Կայքի հին տարբերակը

Յուրաքանչյուր սեմինար գիտելիքի բավարար պաշար է

Յուրաքանչյուր սեմինար գիտելիքի բավարար պաշար է

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի Կազմակերպաուսումնական  կենտրոնը <Սոլիդարիթի սենթեր> հայաստանյան կենտրոնի աջակցությամբ 2021 թվականի հուլիսի 23-25-ը Դիլիջանում անցկացրեց <Ռազմավարական պլանավորում> թեմայով սեմինար, որին մասնակցում էին ՀԱՄԿ-ի ճյուղային  հանրապետական  միությունների երիտասարդ արհմիութենականներ: Սեմինարին  ներկա էր  նաև <Սոլիդարիթի սենթեր>-ի տնօրեն Տետյանա Սոլոդովնիկը:

 Սեմինարը վարում էր տրեներ անդրագոգ Վարուժան Ավանեսյանը:

 Ամփոփելով սեմինարի աշխատանքները ՀԱՄԿ-ի Կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար Էլեն Մանասերյանը նշեց, որ սեմինարը գործնական աջակցություն էր մասնակիցներին և նրանց մաղթեց հետագա ակտիվ  համագործակցություն արհմիութենական աշխատանքում: