Երևան, 27.10.2021

Կայքի հին տարբերակը

Հանդիպում ՀԱՄԿ-ում

Հանդիպում ՀԱՄԿ-ում

 Հուլիսի 16-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հյուրընկալեց Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակացական կազմակերպությունների ՃՀՄ-ի հրավերով Հայաստան ժամանած Բելառուսի Բանկային և ֆինանսական ոլորտի աշխատողների արհեստակցական միության պատվիրակությանը, որի կազմում էին Բելառուսի Բանկային և ֆինանսական ոլորտի աշխատողների արհեստակցական միության նախագահ Ալեքսանդր Լիխտարովիչը, արհմիության միջազգային համագործակցության ուղղությամբ համակարգող, Երիտասարդական հնրապետական խորհրդի նախագահի տեղակալ Եկատերինա Վագեռոն և «Բելագրոպրոմբանկ» Միացյալ արհմիությունների կազմակերպության նախագահ Նատալյա Մարմուզևիչը:
 Հանդիպմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալներ Բորիս Խարատյանը և Խաչիկ Առաքելյանը, Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակացական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ Լաուրա Հակոբյանը, Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակացական կազմակերպությունների ՃՀՄ-ի գործկոմի անդամ Խորեն Քերոբյանը, ՀԱՄԿ-ի Ուսումնական կենտրոնի ղեկավար Էլեն Մանասերյանը և Ուսումնական կենտրոնի թարգմանիչ Իրինա Տոնիյանը:
 Հանդիպման ընթացքում պարոն Լիխտարովիչը ներկայացրեց ոլորտի կառուցվածքը, գործառույթներն ու պատմական հարուստ անցյալը: Անդրադառնալով արհմիության նպատակներին, Ալեքսանդր Լիխտարովիչը կարևորեց իրենց արհմիությանն անդամակցող կազմակերպությունների անդամների աշխատանքային և սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանությունը, սոցիալական գործընկերության և միջազգային համագործակցության ուղղությամբ տարվող աշխատանքերը: 
 Իր խոսքում Ալեքսանդր Լիխտարովիչը նշեց նաև, որ երկարատև, բարեխիղճ և միջազգային կապերի ամրապնդման գործում ցուցաբերած ակտիվության համար Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակացական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ Լաուրա Հակոբյանը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից պարգևատրվել է <Բելառուսի Հանրապետության արհմիությունների ֆեդերացիայի 115-ամյակի> շքանշանով:
 Նատալյա Մարմուզևիչն իր խոսքում նշեց, որ «Բելագրոպրոմբանկ» միացյալ արհմիությունների կազմակերպությունն ուշադրության կենտրոնում է պահում աշխատողների և նրանց ընտանիքների առողջ ապրելակերպի և հոգևոր մշակույթի խթանման ու զարգացման, ժամանցային միջոցառումների կազմակերպմանն ուղղված ծրագրերը:
 Հանդիպման վերջում Ալեքսանդր Լիխտարովիչը և Բորիս Խարատյանը փոխանակեցին նվերներ: