Երևան, 27.10.2021

Կայքի հին տարբերակը

Առցանց քննարկում ԱՄԿ մասնագետների և ՀԱՄԿ ներկայացուցիչների մասնակցությամբ

Առցանց քննարկում ԱՄԿ մասնագետների և ՀԱՄԿ ներկայացուցիչների մասնակցությամբ

 Հուլիսի 8-ին տեղի ունեցավ առցանց հանդիպում, որին մասնակցում էին Աշխատանքի միջազգային  կազմակերպության ներկայացուցիչներ՝ ԱՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համակարգող  Սերգիուս Գլովացկասը, Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի Համաեվրոպական  տարածաշրջանային  խորհրդի գործադիր քարտուղար Անտոն Լեպպիկը, ԱՄԿ  փորձագետ Ռոզալիա Վասկես-Ալվարեսը, ԱՄԿ-ի Աշխատողների գործունեության գրասենյակի ներկայացուցիչ Ռաֆայել Փիլսը, ԱՄԿ միջազգային փորձագետ Հարրի Թալիգան, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ճյուղային արհեստակցական  միությունների ղեկավարներ և անձնակազմի ավագ անդամներ:

 Վեբինարը  վարում էր ԱՄԿ Արժանապատիվ աշխատանքի հարցերով աջակցության խմբի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող, գրասենյակի աշխատողների հարցերով ավագ մասնագետ Գոչա Ալեքսանդրիան:

Առցանց քննարկման թեման էր Հայաստանում նվազագույն աշխատավարձի սահմանումը և համապաըասխանեցումը վավերացված ԱՄԿ 131 Կոնվենցիային: Վեբինարի նպատակն էր մեկտեղել մասնակիցների՝ թեմային առնչվող  տեսակետներն ու առաջարկները, ինչպես  նաև  արհմիությունների կողմից ակնկալվող քայլերը:

 Վեբինարի ընթացքում հնչեցին Կովիդ-19-ի ժամանակահատվածում նվազագույն աշխատավարձի սահմանման, Հայաստանում կարգավորիչ օրենսդրական դաշտի, Եվրոպայում աշխատավարձի սահմանման հաջողված  փորձերի վերաբերյալ ելույթներ:

 Քննարկվող թեմայի առանցքը այնուհանդերձ 2004 թվականին Հայաստանի Հանրապետության  կողմից վավերացված Աշ­խա­տան­քի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյան «Նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի սահ­ման­ման մա­սին» թիվ 131 կոն­վեն­ցիան էր, որով Հայաստանը պար­տա­վո­րու­թյուն է ստանձնել ներդ­նելու նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի սահ­ման­ման ըն­թա­ցա­կարգ և ժա­մա­նակ առ ժա­մա­նակ վե­րա­նա­յելու այն: Սակայն, ինչպես իր ելույթում նշեց Բորիս Խարատյանը, առ այսօր ՀՀ-ում չեն կիրառվում  ԱՄԿ 131-րդ կոն­վեն­ցիա­յի պա­հանջ­նե­րի հա­մա­ձայն նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի սահ­ման­ման մե­խա­նիզմ­նե­րը,  չի կի­րառ­վում մաև ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի կող­մից 2004 թվա­կա­նին ըն­դուն­ված «Կեն­սաա­պա­հով­ման նվա­զա­գույն զամ­բյու­ղի և կեն­սաա­պա­հով­ման նվա­զա­գույն բյու­ջեի մա­սին» ՀՀ օ­րեն­քը, թեև Հա­յաս­տա­նի արհ­միու­թյուն­նե­րի կոն­ֆե­դե­րա­ցիան մշտապես բարձ­րաձայնել է այդ  մասին:

  Առցանց հանդիպման ընթացքում ունկնդիրների կողմից հնչեցին հարցեր, որոնց տրվեցին  մասնագիտորեն հիմնավորված  պատասխաններ: