Երևան, 29.07.2021

Կայքի հին տարբերակը

Կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

Կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հուլիսի 2-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի նախագահությամբ կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Հայաստանի գործատուների միության և ՀՀ կառավարության ներկայացուցիչներ: 

 Նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամներ՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բ. Խարատյանը, ՀԱՄԿ-ի Հայաստանի առևտրի, հասարակական  սննդի և սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների ՃՀՄ-ի  նախագահ Շ. Մկրտչյանը,  Հայաստանի  մշակույթի աշխատողների  ՃՀՄ-ի  նախագահ Ժ. Թորոսյանը և ՀՀ պետհիմնարկների, ՏԻՄ-երի հասարակական սպասարկման աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Ա. Ասատրյանը:

 Նիստի ընթացքում hանձնաժողովի աշխատակարգի հաստատումից հետո քննարկվեց Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների ձևաչափը։

 Պայմանավորվածություն ձեռք բերվեց ծրագրի վերաբերյալ առաջարկները քննարկել կողմերի ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբում, ապա ներկայացնել Հանձնաժողովին։

 Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին սոցիալական գործընկերության դերը շահերի հավասարակշռման, սոցիալական արդարության ապահովման և խնդիրների արդյունավետ լուծման գործում: