Երևան, 20.09.2021

Կայքի հին տարբերակը

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

 2021 թվականի մարտի 05-ին տեղի ունեցավ Հայաստանի տրանսպորտի և հաղորդակցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության արտահերթ համագումարը:

 Համագումարի աշխատանքներին մասնակցում էր ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Խաչիկ Առաքելյանը:

 Համագումարում բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի տրանսպորտի և հաղորդակցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Կարապետյանը, այնուհետև հանդես  եկավ  հաշվետու զեկույցով:

 Լիլիթ Կարապետյանը համագումարի պատվիրակներին ներկայացրեց ՃՀՄ-ի ֆինանսական հաշվետությունը, որից հետո ծավալվեց մտքերի փոխանակում: Ընտրվեցին ճյուղային միության ղեկավար մարմիններ՝ նախագահության անդամներ և վերստուգիչ հանձնաժողովի կազմը:

 Հայաստանի տրանսպորտի և հաղորդակցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի արտահերթ համագումարում միաձայն ՃՀՄ նախագահ ընտրվեց Լիլիթ Կարապետյանը: