Երևան, 20.09.2021

Կայքի հին տարբերակը

ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 

 

Պարգևատրումներ

Մայիսի 28-ին Անկախության  օրվա  կապակցությամբ Երևանի  և Գյումրու թեթև արդյունաբերության կազմակերպությունների մի շարք աշխատակիցներ աշխատանքում երկարատև, նշանակալի ավանդի, ծննդյան  տարելիցի և արհմիութենական  գործունեության մեջ ակտիվ  մասնակցության համար Թեթե արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական  միության նախագահության  որոշմամբ պարգևատրվեցին պատվոգրերով, շնորհակալագրերով:

Պարգևատրվածների շարքում են

Գյումրու <Նելլի> ՍՊԸ-ի բրգադավար, արհկոմի նախագահ Գոհարիկ Սերգոյի Ղազարյանը

<Արթենիա> ՍՊԸ-ի արտադրության  վետերան Սարիբեկ Միսակի Հովակիմյանը՝ աշխատանքային  գործունեության  50-ամյակի առթիվ

<Արշալույս> ԲԲԸ-ի արտադրության երիտասարդ  և հմուտ ղեկավար  Լիլիթ Յուրիի Զաքարյանը,  արհմիության  գործունեությանը  նպաստելու  համար

<Լենտեքս> ՍՊԸ-ի արհկոմի նախագահ, արտադրության  երկարատև հմուտ ղեկավար  Սուսաննա Հովհաննեսի Աստոյանը

Երևանի <Քանաքեռի  կարի  ֆաբրիկա>  ՍՊԸ-ի տեխնոլոգ Լաուրա Ռաֆայելի Գևորգյանը

<Սաթենկար> ՍՊԸ-ի կարող  բանվորուհի Գայանե Գարեգինի Ղազարյանը

<Սասստեքս> ՍՊԸ-ի կարող  բանվորուհի Սվետլանա Հայկազի Ստեփանյանը

Պարգևատրվեցին  նաև Ամասիայի, Գյումրու, Վանաձորի մասնաճյուղերի  տեղամասերի աշխատակիցներ:

Պարգևատրման արարողությունը կայացավ արտադրամասերում:

 

 

 

«Սասստեքսի» աշխատակիցներն ազատման դիմում կգրե՞ն

Կարդալ հոդվածը www.tsayg.am կայքում

 

 

 

Կայացավ Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի 5-րդ համագումարը

2016 թ. նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի 5-րդ համագումարը, որի աշխատանքներին  մասնակցեց ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը:

Հաշվետու զեկուցումով  հանդես  եկավ  ՃՀՄ-ի  նախագահ Ս.Առաքելյանը, որից  հետո  ծավալվեցին  մտքերի փոխանակություն:

Համագումարը  հաստատեց 2016-2020 թթ. ՃՀՄ-ի ծրագիրը,  ընտրվեցին ճյուղային  միության  ղեկավար մարմիններ:

ՃՀՄ-ի  նախագահ  ընտրվեց Սրապիոն Առաքելյանը,  նախագահի տեղակալ՝ Արաքսի Ավագյանը:

 

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

  Ս/թ ապրիլի 8-ին Գյումրու զբաղվածության  տարածքային  կենտրոնում /տնօրեն Ամալյա Ադամյան/ Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական  կազմակերպությունների ճյուղային  հանրապետական  միությունը ՀՀ  կառավարության, Հայաստանի Արհմիության  կոնֆեդերացիայի և Գործատուների միության  եռակողմ  պայմանագրի /<Սոցիալ-տնտեսական ոլորտի>, 5-րդ գլուխ/ շրջանակներում գործատուների  առաջարկով անցկացրեց գործնական խորհրդակցություն, իսկ ապրիլի 22-ին  նույն թեմայով Երևանում <Ալեքս-տեքստիլ> ՍՊԸ-ի նորաբաց գուլպեղենի  ձեռնարկությունում ՀՀ սոցապ նախարարության զբաղվածության գործակալության՝ <Գործատուների և աշխատաշուկայում  ծառայություններ  մատուցող կազմակերպությունների հետ համագործակցության>   բաժնի պետ  պ-րն Վահանգն Հովհաննիսյանի և  Երևան քաղաքի զբաղվածության  տարածքային  կենտրոնների տնօրենների, ճյուղային արհմիության ակտիվի և նախագահության անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ գործնական  խորհրդակցություն:

  Խորհրդակցության  վերջում անդրադարձ եղավ ճյուղային արհմիությունների կազմակերպություններում  տիրող  իրավիճակի,  դրանց պահպանման, ամրապնդման և  արհմիութենական  նոր կազմակերպությունների ստեղծման  հեռանկարներին  և խնդիրներին:

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

  Հուլիսի 22-ին Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի և <ՎԿՍ ԱՐՄԵՆԻԱ> ՍՊԸ-ի նախագահ, Հոլանդիայում հայազգի գործարար Քրիստիան  Գելիջիի նախաձեռնությամբ    տեղի  ունեցավ  ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարության Զբաղվածության  պետական  գործակալության, Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին թեթև արդյունաբերության  ձեռնարկություններում նոր աշխատատեղերի ստեղծման և թափուր աշխատատեղերը համալրելու նպատակով կադրերի պատրաստման հարցերը:

  Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարության  Զբաղվածության պետական  գործակալության համագործակցության  բաժնի պետ Վահագն Հովհաննիսյանը, ընկերության  նորաստեղծ արհեստակցական  կազմակերպության  նախագահ Լալա Թորոսյանը, արհկոմի անդամներ:

  Բացման  խոսքում ողջունելով  ներկաներին՝ Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ Սրապիոն Առաքելյանը խոսեց կազմակերպության շենք-շինությունների վերանորոգման, տեխնիկապես  վերազինման և նորաբաց աշխատատեղերը  համապատասխան  մասնագետներով  համալրելու  անհրաժեշտության մասին:

  Իր ելույթում անդրադառնալով  <ՎԿՍ ԱՐՄԵՆԻԱ> ՍՊԸ-ի խնդիրներին ու հեռանկարներին կազմակերպության տնօրեն Քրիստիան Գելիջին կարևորեց  նաև <ՎԿՍ ԱՐՄԵՆԻԱ> ՍՊԸ –ում  ընդգրկված Երևանի, Վանաձորի և Ամասիայի  կարի ֆաբրիկաներն աշխատուժով  համալրելու հարցը: Հանդիպմանը Զբաղվածության  պետական  գործակալության համապատասխան մասնագետների հետ պայմանավորվածություն  ձեռք  բերվեց առաջիկա 10-օրում մշակել  բանվորական ուժի պատրաստման և վերապատրաստման  հեռանկարային  ծրագիր, ինչպես  նաև   սեպտեմբերին շահագործման  հանձնել  Երևանի կարի  ֆաբրիկայում  բացված  ուսումնական  կենտրոնըորտեղ  կսովորի տարածքային  գործակալության կողմից ներկայացված ուսանողական  կազմը:

  Հանդիպման ընթացքում  քննարկվեցին  նաև արհմիությունների գործունեության, աշխատանքի  պաշտպանության, տեխնիկայի անվտանգության վերաբերյալ, ինչպես  նաև սոցիալ-կենցաղային այլ  հարցեր: Միաժամանակ պայմանավորվածություններ ձեռք  բերվեցին նորաստեղծ արհմիութենական  կազմակերպությանն անդամակցելու, արհմիության  կազմակերպության հետ կոլեկտիվ պայմանագրի  նախագծի մշակման և առաջիկայում դրա կնքման վերաբերյալ  հարցերի շուրջ: