Երևան, 04.08.2020

Կայքի հին տարբերակը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ  ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 

 

  Հարգելի աշխատավորներ

 

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Աշխատանքի օրվա  առթիվ, մաղթում արժանապատիվ աշխատանք` հանուն ձեր ընտանիքների բարեկեցության և Հայաստանի Հանրապետության  անխափան զարգացման:

  Ակնհայտ է, որ լիարժեք կյանքի ապահովման հիմնական աղբյուրը արժանապատիվ աշխատանքն է: Վերջին երկու տասնամյակում ժամանակն ու հանգամանքները թեև փորձեցին ստվերել տոնի իմաստը, սակայն Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան միշտ կարևորել և կարևորում է աշխատանքը որպես աշխատավոր մարդու համար իրական արժեք, որպես սեփական  օջախի ու երկրի ամրապնդման միակ գրավական:

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կարևորելով սոցիալական գործընկերության  վրա ձևավորված համագործակցությունը և մտահոգվելով աշխատավորի բավարար կենսամակարդակի ապահովման խնդրով, բազմիցս առաջարկել է ՀՀ կառավարությանը սահմանել նվազագույն կենսամակարդակի և նվազագույն սպառողական զամբյուղի չափը: Տարեցտարի գրանցվող  գործազրկության  աճն ու կենսամակարդակի անկումը  փաստող   վիճակագրությունը արհմիություններին  պարտավորեցնում է կրկնապատկել աշխատողների աշխատանքային  իրավունքների ու շահերի պաշտպանության  համար մղվող ջանքերը:

  Աշխատանքի օրվա առթիվ կրկին շնորհավորում ենք արհմիության անդամներին, բոլոր աշխատողներին, մաղթում ձեզ  Հայաստանի շենացման վերընթաց ուղին կերտելու հաստատակամություն, ուժ  ու եռանդ:

 

Հայաստանի արհմիությունների 

կոնֆեդերացիայի նախագահ

ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ