Երևան, 21.10.2019

Կայքի հին տարբերակը

Տեղեկատվություն

   Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Հայոց Ցեղասպանու-թյան  100-րդ տարելիցի կապակացությամբ ստացել է Եգիպտոսի շինարարների և փայտամշակման արդյունաբերության աշխատողների համընդհանուր արհմիությունների նախագահ Աբդել Մոնիմ էլՔյամալի նամակը:

   <Եգիպտոսի շինարարների և փայտամշակման արդյունաբերության աշխատողների համընդհանուր արհմիությունը Եգիպտոսի տարբեր վայրերում գտնվող իր անդամների հետ կիսում է հայ ժողովրդի վիշտը՝ 1915 թվականին Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության առիթով և իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում հայ ժողովրդին: Մենք գիտենք, որ ապրիլի 24-ը 1915 թվականին իրականացված Հայոց Ցեղասպանության զոհերի  հիշատակի  օրն է: Եգիպտոսի շինարարների և փայտամշակման արդյունաբերության աշխատողների համընդհանուր արհմիությունը  կոչ է անում աշխարհի բոլոր արհմիություններին իրենց զորակցությունն ու համերաշխությունը ցուցաբերել հայ ժողովրդին>:

 

   Եգիպտոսի Շինարարների և փայտամշակման  արդյունաբերության աշխատողների համընդհանուր արհմիությունների

 

նախագահ           ԱԲԴԵԼ ՄՈՆԻՄ էԼՔՅԱՄԱԼ