Երևան, 21.10.2019

Կայքի հին տարբերակը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100 - ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100 - ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

   Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված նյութերի ցուցադրություն, որտեղ ներկայացված են Օսմանյան Թուրքիայում  հայ բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանության ողջ ընթացքն ու դաժանությունները:

   Հայերի ցեղասպանության դեմ վճռական բողոքի խոսք ասացին և հուժկու ելույթներ ունեցան այնպիսի  նշանավոր գրողներ և ականավոր գործիչներ ինչպիսիք են.

   Ֆրիտյոֆ Նանսենը - նորվեգացի հումանիստ, երկրաբան

   Անատոլ Ֆրանսը - ֆրանսիացի  գրող, Նոբելյան  մրցանակի դափնեկիր

   Վալերի Բրյուսովը - ռուս  գրող, գրականագետ և թարգմանիչ

   Արմին Վեգները - գերմանացի գրող, թուրքական  բանակի սպա

   Յոհաննես Լեֆսիուսը - աստվածաբան, Գերմանա-հայկական ընկերության նախագահ

   Ալբերտ Էյնշտեյնը - գերմանացի աշխարհահռչակ գիտնական

   Ժակ դը Մորգանը - ֆրանսիացի գիտնական

   Հանս Վանգենհայմը - 1915 թ. Գերմանիայի դեսպանը Թուրքիայում

   Առնոլդ Թոյները - անգլիացի  պատմաբան  և շատ  ուրիշներ:

   Այսօր աշխարհի 22  պետություններ 1915 թ. Օսմնայան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որակել են որպես ցեղասպանություն:

   Այդ  երկրներն են.

   Ուրուգվայի Արևելյան Հանարպետությունը  (1965 թ-ին` Պառլամենտի բանաձևով, իսկ 2004 թ -ին` օրենքով)

   Կիպրոսի Հանրապետությունը (1982 թ-ին` Պառլամենտի բանաձևով)

   Եվրամիությունը (1987, 1998, 2000, 2001, 2002 և 2005 թվականներին՝  Եվրապառլամենտի բանաձևերով)

   Արգենտինայի Հանրապետությունը (1993 և 2005 թվականներին` Սենատի բանաձևով, 2004 թ-ին` օրենքով)

   Ռուսաստանի Դաշնությունը (1995 թ-ին` Պետդումայի բանաձևով)

   Կանադան (1996, 2002  և 2004 թվականներին` Պառլամենտի բանաձևերով)

   Հունաստանի Հանրապետությունը  (1996 թ -ին` Պառլամենտի բանաձևով)

   Լիբանանի Հանրապետությունը (1997 և  2000 թվականներին` բանաձևերով)

   Բելգիայի Թագավորությունը (1998 թ -ին` Սենատի բանաձևով)

   Ֆրանսիայի Հանրապետությունը (1998 և 2000-թվականներին` խորհրդարանի որոշումներով, 2001թ -ին` օրենքով)

   Վատիկանը (2000 թ-ին)

   Իտալիայի Հանրապետությունը (2000 թ-ին` բանաձևով)

   Շվեյցարիայի Համադաշնությունը (2003 թ-ին` բանաձևով)

   Սլովակիայի Հանրապետությունը  (2004 թ-ին` բանաձևով)

   Նիդերլանդների Թագավորությունը  (2004 թ-ին` բանաձևով)

   Լեհաստանի Հանրապետությունը (2004 թ -ին` բանաձևով)

   Վենեսուելլան (2005 թ -ին` Պառլամենտի բանաձևով)

   Գերմանիայի Դաշնային  Հանրապետությունը (2005 թ-ին` Պառլամենտի բանաձևով)

   Լիտվայի Հանրապետությունը (2005 թ-ին՝ բանաձևով)

   Չիլիի Հանրապետությունը  (2007 թ -ին՝ բանաձևով)

   Շվեդիայի Թագավորությունը ( 2010 թ.)

   Բոլիվիայի Բազմազգ Պետությունը  (2014թ.)