Երևան, 02.12.2020

Կայքի հին տարբերակը

Հարցման կարգով  և  ՀԱՄԿ-ի գործկոմի  2015թմարտի 17-ի  արձանագրություն  N 11  որոշմամբ 

 

ՀԱՄԿ-ի   պատվո կրծքանշանով  պարգևատրվել են`

 

   1.Արաքսի Ավագյանը,  Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների   արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահի տեղակալ, արհմիութենական երկարամյա ակտիվ գործունեության և ծննդյան  70-ամյակի կապակցությամբ:

   2.Սուրեն   Գևորգյանը, Հայաստանի  տրանսպորտի և հաղորդակցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական  միության`  Կապանի  ավտոձեռնակության արհեստակցական կազմակերպության նախագահ, արհմիութենական երկարամյա ակտիվ գործունեության և ծննդյան 60-ամյակի կապապցությամբ:

 

ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել են`

 

   1.Գոհար Սարգսյանը,  Հայաստանի ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության` Ապարանի տարածքային կազմակերպության նախագահ,  արհմիութենական ակտիվ գործունեության և ծննդյան 50-ամյակի կապակցությամբ:

   2.Վիկտորիա Հովհաննիսյանը, Հայաստանի ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության` Նաիրիի տարածքային միության  նախագահ,   արհմիութենական երկարամյա ակտիվ գործունեության համար:

   3.Արսեն Հայրապետյանը, Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահության անդամ, “Դանդի փրիշ մեթալս Կապան” ՓԲԸ արհկոմի նախագահ, արհմիութենական  ակտիվ  գործունեության և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: