Երևան, 19.09.2019

Կայքի հին տարբերակը

Հանդիպում ՀԱՄԿ-ում

Հանդիպում ՀԱՄԿ-ում

 

   Փետրվարի 25-ին ՀԱՄԿ-ում  տեղի ունեցավ ԱՄԿ, ԱՄՆ Աշխատանքի վարչության և Հայաստանում ԱՄՆ  դեսպանատան  ներկայացուցիչների  հանդիպումը ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանի հետ:

   Հանդիպմանը  մասնակցում էին  ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալներ Բ. Խարատյանը,  Խ. Առաքելյանը և ՀԱՄԿ-ի աշխատակազմի ներկայացուցիչներ:

   ԱՄՆ Աշխատանքի վարչության ներկայացուցիչ Քարրի Պետերսոնը ներկայացնելով  Աշխատանքի միջազգային  կազմակերպության /ԱՄԿ/ <Երեխաների աշխատանքի կրճատման  նպատակով  ազգային  մակարդակով  ընդգրկում և աջակցություն> ծրագիրը նշեց, որ  երեխաների աշխատանքի  շահագործումը կանխարգելելուն ուղղված պետական ծրագրին աջակցելու նպատակով  մի շարք երկրներում իրականացվում են հետազոտություններ: Ծրագիրը նպատակ ունի նմանատիպ հետազոտություն անցկացնել  նաև Հայաստանում, պարզելու, թե  որքանո՞վ է  տարածված երեխաների  աշխատանքը:

   ԱՄԿ Ծրագրի տնօրեն Վահիդուր Ռահմանը հանգամանալից  ներկայացրեց Հայաստանում  իրականացվելիք  ծրագրի բաղադրիչները:

   ՀԱՄԿ-ի  նախագահի  տեղակալ Բ. Խարատյանը  տեղեկացրեց ՀՀ կառավարության  կողմից   կատարված փոփոխությունների արդյունքում որպես  կառույց Աշխատանքի պետական  տեսչության գործունեության  դադարեցման և առողջապահության  նախարարության  համակարգում  մեկ այլ կառուցի հետ վերակազմակերպման մասին:

   Հանդիպման ավարտին ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանը  շնորհակալություն  հայտնեց  հյուրերին և հավաստիացրեց, որ  ՀԱՄԿ-ը պատրաստակամ է  համագործակցել ԱՄԿ, ԱՄՆ ԱՎ և ԱՄՆ դեսպանատան  հետ, ինչը  կնպաստի հանրապետությունում աշխատող երեխաների թվաքանակի բացահայտմանը: