Երևան, 04.08.2020

Կայքի հին տարբերակը

Հարցման կարգով  ՀԱՄԿ-ի գործկոմի 2014թ.  դեկտեմբերի 26-ի  արձանագրություն  N 10  որոշմամբ 

 

ՀԱՄԿ-ի   պատվո կրծքանշանով  պարգևատրվել է`

  Հայաստանի ԲՈՒՀ-երի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության` Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը` հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ, որի  արհեստակցական կազմակերպությունը հանդիսանում է ճյուղային հանրապետական միության  հիմնադիր անդամ, երկարամյա ակտիվ գործունեությամբ մեծ ավանդ   ներդնելով  աշխատավորների սոցիալական ու իրավական շահերի պաշտպանության գործում :

 

ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել են`

  Հայաստանի ԲՈՒՀ-երի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության` Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի 80-ամյակի կապակցությամբ, արհեստակցական կազմակերպության մի խումբ ակտիվիստներ, արհմիութենական բարեխիղճ, ակտիվ գործունեության համար,

Անահիտ Ղուկասյանը - արհեստակցական կազմակերպության խորհրդի անդամ

Վալերի Խաչատրյանը - արհեստակցական կազմակերպության նախագահ

Ռոզա Վարդանյանը- արհեստակցական կազմակերպության խորհրդի անդամ

Սիրանույշ Մնոյանը- արհեստակցական կազմակերպության նախագահության անդամ

Անահիտ Ռոստոմյանը - արհեստակցական կազմակերպության խորհրդի անդամ

Ավագ Ռուշանյանը  -  արհեստակցական կազմակերպության խորհրդի անդամ 

Սլավիկ Հայրապետյանը, Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների  ճյուղային հանրապետական միության խորհրդի անդամ, Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի արհեստակցական կազմակերպության նախագահ` արհմիութենական երկարամյա ակտիվ գործունեության և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ.

Վանիկ  Սարգսյանը, Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների  ճյուղային հանրապետական միության  <<Քանաքեռ կարի ֆաբրիկա>> ՍՊԸ-ի արհկոմի նախագահ, արհմիութենական երկարամյա ակտիվ գործունեության և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ.

Ասատուր Թոփալբաբյանը, ՀԱՄԿ-ի նախկին աշխատակից, ծննդյան 100-ամյակի կապակցությամբ :