Երևան, 20.08.2019

Կայքի հին տարբերակը

Ֆինանսական կազմակերպությունները և արհմիությունները

Ֆինանսական կազմակերպությունները և արհմիությունները

Նոյեմբերի 4-5 Բրյուսելում տեղի ունեցավ Միջազգային ֆինանսական կազմակերպությունների և արհմիությունների ներկայացուցիչների համատեղ քննարկումներ Եվրոպական Ներդրումների Բանկի (EIB) օրինակով:

Միջոցառման նպատակն էր արհմիության ներկայացուցիչներին ծանոթացնել ֆինանսավորվող ծրագրերի նկատմամբ բողոքների տրման կարգին և մեխանիզմներին:

Իտալիայի Մեսսինի քաղաքի համալսարանի պրոֆեսոր Բրունո Սերժը ներկայացրեց Լյուքսեմբուրգում գործող EIB դերը և նշանակությունը Եվրոպայում և նրա սահմաններից դուրս՝ իբրև վարկավորող: Բանկը տարեկան ֆինանսավորում է ավելի քան 400 տարբեր ծրագրեր, վարկավորում է տարբեր սեկտորներ (մթնոլորտի աղտոտում, քաղաքային տրանսպորտ, էներգետիկ արդյունավետություն, ջրամատակարարում, փոքր և միջին բիզնեսի զարգացում, սոցիալ-տնտեսական ինֆրաստրուկտուրա): Բանկի ֆինանսավորման 10%-ը վարկավորում է ԵՄ-ի սահմաններից դուրս:

Եվրոպական  Ներդրումների բանկի պատասխանատու Ռոբերտո Ռանդոն ներկայացրեց բողոքարկման կարգը և բողոքների տրման մեխանիզմը, ինչպես նաև Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպանի հետ այդ խնդիրներում հարաբերվելու կարգը:

Քավե Սոլը ներկայացրեց Բրյուսելում գործող «Հակաբալանս» կազմակերպությունը և գործնական հնարավորությունները կոնկրետ օրինակներով: Նա մասնավորապես նշեց Նոր Անկախ Պետություններում (ՆԱՊ) քաղաքացիական հասարակության կողմից կասկածելի ծրագրերի ֆինանսավորման հարցում տեղ գտած բացահայտումները:

Քննարկման ընթացքում առանձնակի կարևորվեց կոռուպցիոն ռիսկերի մեծ չափերը, գործազրկության աճը և բիզնեսի նկատմամբ կոշտ վերաբերմունքը, հատկապես Նոր Անկախ Պետություններում: Շեշտադրվեց, որ բավականին ցածր է սոցիալական երկխոսության դերը և օրենսդրության ամբողջական պահպանումը այդ երկրներում:

Միջոցառմանը մասնակցել է ՀԱՄԿ-ի ուսումնա-հետազոտական  կենտրոնի ղեկավար, պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը: Նա առաջարկել է ծրագրերի ֆինանսավորման ժամանակ հաշվի առնել երաշխիք տվող կազմակերպության վարկանիշը և մինչ ծրագրերի ֆինանսավորումը Եվրոպական Ներդրումների Բանկից ստանալ տեղեկատվություն ծրագրերի վարկավորման վերաբերյալ: Կարևորել է նաև համատեղ ֆինանսավորվող ծրագրերի խնդիրը:

Եվրոպական Ներդրումների Բանկի պատասխանատուները և արհմիությունների ներկայացուցիչները կարևորեցին տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը և գործնական համագործակցության մեկնարկը: