Երևան, 19.09.2019

Կայքի հին տարբերակը

Աշխատանքային քննարկում ՀԱՄԿ-ում

Աշխատանքային քննարկում ՀԱՄԿ-ում

   2014 թ. հոկտեմբերի 1-ին Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայում տեղի ունեցավ քննարկում <ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին> ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային հանրապետական միությունների եւ ՀԱՄԿ-ի աշխատակազմի բաժինների կողմից ներկայացված առաջարկությունների շուրջ:

   Քննարկմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի աշխատանքի եւ զբաղվածության վարչության աշխատանքի բաժնի պետ Վարազդատ Դանիելյանը, ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ-ների եւ ՀԱՄԿ-ի աշխատակազմի ներկայացուցիչները:

   Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանը, որից հետո Վ. Դանիելյանն անդարդարձավ ՀԱՄԿ-ի ներկայացրած առաջարկություններին նշելով, որ դրանք առայժմ գտնվում են քննարկման փուլում:

   Պայամանավորվածություն ձեռք բերվեց համատեղ քննարկումները շարունակելու վերաբերյալ: