Երևան, 15.12.2019

Կայքի հին տարբերակը

«Նաիրիտ»-ը դարձյալ հիշեցնում է իր մասին

«Նաիրիտ»-ը դարձյալ հիշեցնում է իր մասին

  Հուլիսի 10-ին <Նաիրիտ Գործարան> ՓԲԸ-ի շուրջ 1000 աշխատակիցներ <Աշխատավարձերի  պարտքի մարում>, <Պահանջում ենք  վերագործարկել <Նաիրիտը>>, <Նաիրիտ>-ը երկրի  տնտեսության զարգացման  երաշխիքն է>, <Հավատում ենք ղեկավարների ողջամտությանը> պաստառներով գործարանի  արհմիութենական կոմիտեի  նախագահ, Հայաստանի արդյունաբերության աշխատողների Ճյուղային Հանարապետական Միության  նախագահի տեղակալ Հրաչ Թադևոսյանի  ղեկավարությամբ գործարանից ոտքով  շարժվեցին դեպի ՀՀ կառավարության  շենք`  վարչապետ Հովիկ Աբրահամյանին և ՀՀ էներգետիկայի  և  բնական  պաշարների նախարար Երվանդ Զախարյանին  հանձնելու իրենց  չվճարված աշխատավարձերի պարտքի մարման   և գործարանի հետագա  ճակատագրի վերաբերյալ պարզաբանում պահանջող  նամակը:  Երթի նախապատրաստմանն ու անցկացմանը մասնակցել էր նաև Հայաստանի արդյունաբերության աշխատողների հանրապետական  միությունը:

  Նամակում  նշված  տեղեկության  համաձայն 2014 թ. հունիսի 11 –ի դրությամբ  <Նաիրիտ Գործարան> ՓԲԸ-ում աշխատողների թիվը  կազմում է 2292, որոնցից 1263-ը գտնվում են  հարկադիր պարապուրդում, 803-ը` մշտական աշխատողներ են /ապահովելու համար ընկերության անվտանգությունը, ինչպես  նաև ընթացիկ վերանորոգման  և  վարչական /, իսկ 126-ը գտնվում են  ֆիզարձակուրդում: 2010 թ. ապրիլից գործարանի ղեկավարության  ապաշնորհ կառավարման, պարտքերի կուտակման և արտադրության  դադարեցման  պատճառով  գործարանը գտնվում է պարապուրդի  մեջ, թեև մասնագետների համոզմամբ ֆինանսական  ներդրումների, արդյունավետ  կառավարման, ինչպես  նաև առկա ինժեներատեխնիկական  և  բանվորական  անձնակազմի մասնագիտական  բարձր որակավորման արդյունքում <Նաիրիտ>-ը  կարող է աշխատել շահույթով:

  Խուսափելու համար վտանգավոր սոցիալական  պայթյունից <Նաիրիտ>-ի արհմիութենական  կազմակերպությունը աշխատողների անունից  խնդրել է  ՀՀ  վարչապետին մինչև ս/թ հունիսի  վերջը   ինժեներատեխնիկական  անձնակազմի  և  արհմիութենական  կազմակերպության  ակտիվի  հետ   հանդիպելու համար այցելել գործարան: ՀՀ վարչապետին և ՀՀ էներգետիկայի  և  բնական  պաշարների նախարարին ուղղված  նամակում նաիրիտցիները խնդրել են համապատասխան  կառույցներին հանձնարարել կազմելու իրենց աշխատավարձի  պարտքի մարման  հստակ ժամանակացույց / ներկայումս չվճարված աշխատավարձի պարտքը կազմում է 13 մլն ԱՄՆ դոլարին  համարժեք դրամ` 16 ամսվա դիմաց, քանի որ վերջին 4 տարիների ընթացքում աշխատակիցներն աշխատավարձ են ստացել  50-60 օր կազմող  պարբերությամբ/: Ակնկալվող  պատասխանը չստանալու դեպքում նաիրիտցիները խոստացել էին հուլիսի առաջին տասնօրյակում կազմակերպել  հզոր երթ դեպի վարչապետի  նստավայր, որն էլ  իրականացվեց  հուլիսի 10–ին:

   Կառավարության  շենքի  մոտ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու  ՀՀ էներգետիկայի  և  բնական  պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հանդիպեցին <Նաիրիտ>ՓԲԸ-ի աշխատողների հետ:

  Երվանդ Զախարյանը հավաստիացրեց, որ կառավարությունը գիտակցում է այսօրվա վիճակը, սակայն հնարավորություն չունի լուծել այդ խնդիրները, սակայն խոստացավ, որ  մինչև սեպտեմբերի 15-ը վերջնական հայտնել գործարանի ճակատագրի մասին:

 ՀՀ վարչապետի առաջարկով կառավարության  նիստից  հետո աշխատողների 20 հոգանոց պատվիրակությունը գործարանի արհկոմի  նախագահ Հրաչ Թադևոսյանի  և Արդյունաբերության աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Համլետ Դանիելյանի գլխավորությամբ հանդիպեին  վարչապետին: Ավելի ուշ Հ.Թադևոսյանի փոխանցմամբ  Հովիկ Աբրահամյանը գործարանի աշխատակիցներին խոստացել է հաջորդ շաբաթվա ընթացքում լուծել մեկ աշխատավարձի հարց: Իսկ օգոստոսի վերջին նա դարձյալ կընդունի գործարանի պատվիրակությանը: