Երևան, 19.09.2019

Կայքի հին տարբերակը

Հանդիպում ՀԱՄԿ-ում

Հանդիպում ՀԱՄԿ-ում

  2014թ. հուլիսի 7-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը հյուրընկալեց Աշխատանքի միջազգային կազմակերպության Մոսկվայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տիկին Դիմիտրինա Դիմիտրովային: Հանդիպմանը ներկա էին նաև ՀԱՄԿ-ի  նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը և ԱՄԿ-ի ազգային  համակարգող Նունե Հովհաննիսյանը:


  Զրույցի  ընթացքում Է. Թումասյանը  հյուրին հանգամանորեն ներկայացրեց ՀԱՄԿ-ի կառուցվածքը, ընթացիկ գործերն ու հետագա ծրագրերը, երկուստեք անդրադարձան <Արժանապատիվ աշխատանք> ծրագրին, Եռակողմ  հանրապետական պայմանագրի /ՀՀ կառավարություն - Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա - Հայաստանի գործատուների միություն/ գործադրման ու սոցիալական գործընկերության զարգացմանը  վերաբերող հարցերին:


  Տիկին Դիմիտրինա Դիմիտրովան շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և հույս հայտնեց, որ հետագա համագործակցությունը կնպաստի ՀԱՄԿ-ի գործունեության հետագա զարգացմանն ու արհմիութենական կադրերի որակավորման բարձրացմանը: