Երևան, 23.10.2021

Կայքի հին տարբերակը

ՎԵԲԻՆԱՐ ՀԱՄԿ-Ի ԽՈՐՀՐԴԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՈՒԿՐԱԻՆԱ-ՀԱՅԱՍՏԱՆ

ՎԵԲԻՆԱՐ ՀԱՄԿ-Ի ԽՈՐՀՐԴԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ  ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ   ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՈՒԿՐԱԻՆԱ-ՀԱՅԱՍՏԱՆ
 ՀԱՄԿ-ի կազմակերպաուսումնական կենտրոնի և Ուկրաինայի ‹‹Սոլիդարնոստ Կենտրոնի›› ( ‹‹Սոլիդարնոստ Կենտրոնի›› ծրագրերի համակարգող - Տետիանա Սոլոդովնիկ) համագործակցությամբ 2021թ. մարտի 13-ին տեղի ունեցավ առցանց հանդիպում «Արհմիութենական արժեքներ. Արհմիութենական շարժման պատմություն և հեռանկարներ» թեմայով: Վեբինարը վարեց Ուկրաինայի Չեռնիհովի մարզի արհմիությունների ֆեդերացիայի ուսումնամեթոդական կենտրոնի մեծահասակների կրթության վարչության պետ, «Քաղաքացիական կրթության և աշխատանքի ինստիտուտ» ՀԿ նախագահ Վիտալի Կոպիշը:
 Վեբինարի ընթացքում քննարկվեցին համընդհանուր արժեքների և, մասնավորապես, արհմիութենական արժեքների շրջանակը, պրակտիկայում դրանց կիրառությունը: 
 Չնայած առցանց ձևաչափին՝ վեբինարն ընթացավ ինտերակտիվ մեթոդով, մասնակիցներն ակտիվ աշխատեցին խմբերում:   
 Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր արհմիությունների պատմական ժամանակագրության ուսումնասիրությանը՝ անցյալից ներկան և ապագան: Վիտալի Կոպիշը մասնակիցներին պատմեց համաշխարհային արհմիութենական շարժման պատմության և ընդհանուր առմամբ աշխատանքային հարաբերությունների պատմության մեջ կարևոր իրադարձությունների և անհատականությունների մասին: 
 Վեբինարի վերջում բոլոր մասնակիցները քննարկեցին արհմիությունների առջև ծառացած ժամանակակից մարտահրավերները և փորձեցին մոդելավորել զարգացման որոշակի սցենարներ: