Երևան, 28.02.2021

Կայքի հին տարբերակը

Հանդիպում ՀՀ-ում Բելառուսի դեսպանատանը

 Փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի հրավերով տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանի հետ:

 Դեսպանը Էդուարդ Թումասյանին փոխանցել է Բելառուսի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Միխայիլ Օրդայի ջերմ ողջույնները:

 Զրույցի ընթացքում Ալեքսանդր Կոնյուկը կարևորել է արհմիությունների դերը աշխատողների աշխատանքային իրավունքների և մարդու իրավունքների պաշտպանության գործում:

 Զրուցակիցներն արձանագրել են, որ Հայաստանի և Բելառուսի արհմիությունները համագործակցության մեծ ներուժ ունեն և հույս հայտնել, որ երկուստեք ջանքեր կգործադրեն հարաբերությունների հետագա զարգացման և առաջընթացի համար։

 ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել դեսպանին նշանակման առթիվ: Իր խոսքում նա ներկայացրել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կառուցվածքային համակարգը, միաժամանակ ընդգծել, որ կնպաստի Հայաստանի և Բելառուսի արհմիությունների փոխգործակցության մակարդակի բարձրացմանը: