Երևան, 22.10.2017

Իրադարձային օրացույց

Խոշոր գործարարները խուսափում են արհմիություն կազմելուց

Խոշոր գործարարները խուսափում են արհմիություն կազմելուց

Այսօր Հայելի ակումբի հյուրերն էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը և գործատու ձեռնարկատեր Իսահակ Աբրահամյանը: Բանախոսներից Միքայել Փիլիպոսյանը նախ նշեց, որ այսօր մեր ժողովուրդն արհմիությունների դերի մասին չգիտի կամ մատների արանքով է նայում: <Մենք ունենք այնպիսի արհմիություն, ինչպիսին երկիրն է: Ես համամիտ եմ այն մտքի հետ, որ այսօրվա հայաստանյան արհմիությունները դեռ առաջին քայլերն են կատարում , մենք չենք կարող նմանվել երեք հարյուր տարվա պատմություն ունեցող երկրների հետ>,- ասաց նա՝ հավելելով, որ կարծես թե արհմիություններն այսօր ստվերում են մնացել:

Ինչպես հայտնեց՝ ԽՍՀՄ տարիներին աշխատողն ուներ բազմաթիվ արտոնություններ, սակայն այժմ ոչ գործատուն, ոչ էլ նրա աշխատողներն ապահովագրված չեն, <Այս ինստիտուտը պետք է կարգավորի գործատուի եւ աշխատավորների միջեւ եղած սոցիալական եւ իրավական հարաբերությունները: Կոչված լինի պաշտպանելու աշխատողների շահերը, գործատուների և աշխատողների միջև հաշտարարի դերկատարի>:

Գործատու, ձեռնարկատեր Իսահակ Աբրահամյանը նույնպես կարեւորեց արհմիությունների դերը, չնայած նրան, որ իր ընկերությունում արհմիություն չունի: Նա նշեց, որ դրանք լուրջ դեր կարող են խաղալ գործատու- աշխատող հարաբերություններում:

Այնուհետև անդրադառնալով իր աշխատակիցներին նշեց, որ իրենք գրանցված չեն որևէ արհմիությունում. <Մենք չենք խախտում, որովհետև պայմանագրային հիմունքներով են աշխատում>:

Միքայել Փիլիպոսյանն էլ նշեց, որ այսօր անգամ խոշոր հարկատուները չեն համագորշակցում արհմիությունների հետ: <Պարզապես մենք այսօր գոյատևում ենք, այսպիսի սոցիալ-տտեսական պայմաններում հնարավոր չէ ունենալ առողջ արհմիություն, գոյատևում ենք մինչև որևէ աստիճանի հասնենք: Ոչ մի պատգամավոր արհմիություն չունի և չեն էլ ուզում ունենալ: Իսկ բանկային ոլորտում ոմանք ունեն, ոմանք էլ վերացրեցին>,- փաստեց նա:

Այն հարցին, թե արդյոք աշխատողները պատրա՞ստ են արհմիությունների համար գումար վճարել, երկու բանախոսներն էլ նշեցին, որ աշխատողներն այնքան քիչ աշխատավարձ են ստանում, որ նրանց համար էլ գուցե ցանկալի չլինի արհմիության համար լրացուցիչ գումար վճարելը:

Բանախոսներն այնուամենայնիվ եկան այն եզրահանգմանը, որ միայն աշխատողը չէ, որ ունի արհմիության կարիք, այլ նաև՝ գատրծատուն, և այս դեպքում կարող են բազմաթիվ հարցեր լուծվել:

Hayeli.am       01.05.2014