Երևան, 19.09.2020

Կայքի հին տարբերակը

Սեմինար Գյումրիում

Սեմինար Գյումրիում

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գրասենյակի <<Սոցիալական գործընկերությունը ձեռնարկությունում>>  համատեղ ծրագրի շրջանակներում 2020 թվականի մարտի 12-14-ը ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի ունեցավ  <<Սոցիալական գործընկերությունը ձեռնարկությունում>> թեմայով սեմինար, որին մասնակցում էին ՀՀ Կրթության և գիտության աշխատողների արհմիությունների ՃՀՄ Շիրակի տարածքային միության  և ՀՀ Բուհերի ՃՀՄ Շիրակի տարածքի արհմիութենական կազմակերպությունների  անդամներ, աշխատողներ և գործատուի ներկայացուցիչներ: Սեմինարը  կազմակերպվել և իրականացվել էր ՀԱՄԿ-ի ԿՈՒԿ կողմից, այն վարում էին ՀՀ Առողջապահության  և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ    Ալվարդ  Արշակյանը, Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դոցենտ,   փիլիսոփայության   գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը  և ՀԱՄԿ-ի ԿՈՒԿ ղեկավար Էլեն Մանասերյանը:  Սեմինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին անհատական աշխատանքային իրավահաաբերությունների իրավական կարգավորումները,  տեղեկատվություն տրվեց հայաստանյան և միջազգային արհմիությունների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվեցին արհմիութենական գործիքների` կոլեկտիվ բանակցությունների վարման և գործադուլի իրականացման  մեխանիզմներն ու մեթոդները: Մասնակիցները իրազեկվեցին նաև հաղորդակցման հմտությունների և քաղաքացիական հասարակության հայաստանյան մոդելների վերաբերյալ:
Սեմինարն իրականացվեց ինտերակտիվ միջոցներով, որի ընթացքում մասնակիցներն իրենց ստացած գիտելիքները կարողացան իրացնել խմբային աշխատանքներում, դերախաղերում:
Նմանատիպ սեմինարները կկրեն շարունակական բնույթ` ներառելով նաև տնտեսության այլ ոլորտներում գործող արհմիութենականներին: