Երևան, 16.02.2020

Կայքի հին տարբերակը

Տեղի ունեցավ Պան-Եվրոպական տարածաշրջանային խորհրդի 4-րդ գլխավոր ասամբլեան

Տեղի ունեցավ Պան-Եվրոպական տարածաշրջանային խորհրդի 4-րդ գլխավոր ասամբլեան

 2019թ. դեկտեմբերի 16-ին Բրյուսելի Արհմիությունների միջազգային տանը տեղի ունեցավ Պան-Եվրոպական տարածաշրջանային խորհրդի 4-րդ գլխավոր ասամբլեան, որին մասնակցում էին ողջ Եվրոպայից ժամանած 120-ից ավելի պատվիրակներ, դիտորդներ և զեկուցողներ: Ասամբլեայում ելույթ ունեցան Արհմիությունների միջազգային համադաշնության գլխավոր քարտուղար Շարան Բարրոուն և ԱՄԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հայնց Քոլլերը:

 Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցում էր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը:

 Պատվիրակները հաստատեցին վերջին 4 տարիների գործունեության վերաբերյալ հաշվետվությունը և քննարկեցին 2020-2023 թվականների ծրագիրը, որով սահմանում է Պան-Եվրոպական Տարածաշրջանային Խորհրդի դերը արհմիությունների եվրոպական կառուցվածքում և նրա մասնակցությունը Աշխատանքի միջազգային կազմակերպության և Եվրոպական Արհմիությունների Համադաշնության քաղաքական գործընթացներում, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության առաջնահերթությունները:

 Ասամբլեան քննարկեց և հաստատեց Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները, որոնց համաձայն փոփոխվել են որոշ կառուցվածքային գործընթացներ և ստեղծվել է նոր մարմին - Ղեկավար կոմիտե:

 Եվրոպական արհմիությունների համադաշնության գլխավոր քարտուղար Լուկա Վիսենտինին ընտրվեց Պան-Եվրոպական Տարածաշրջանային Խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում, Վրաստանի արհմիությունների համադաշնության ղեկավար Իրակլի Պետրիաշվիլին երկրոդ անգամ շարունակեց նախագահել Պան-Եվրոպական Տարածաշրջանային Խորհուրդը:

 Ասամբլեան ընտրեց 8 փոխնախագահ, որպեսզի Պան-Եվրոպական Տարածաշրջանային Խորհրդի ծրագրերի իրականացման և նախագահի ու քարտուղարության աջակցության համար ձևավորվի հավասարակշռված և նպատակուղղված ղեկավարող խումբ: