Երևան, 19.09.2020

Կայքի հին տարբերակը

Կիևում տեղի ունեցավ Արևելյան Համագործակցության Տարածքային կոնֆերանսը

Նոյեմբերի 28-ին Կիևում Եվրոպական Հանձնաժողովի նախաձեռնութմաբ տեղի ունեցավ «Աջակցություն երիտասարդությանը աշխատանքի անցնելիս» («Supporting Youth Transition to Work») Արևելյան Համագործակցության Տարածքային կոնֆերանսը, որին մասնակցում էին Եվրոպական Արհմիությունների Կոնֆեդերացիայի երիտասարդների հանձնաժողովի փոխնախագահ Գրահամ Սանսոնը, Արևելյան  Գործընկերության 6 երկրների պատվիրակություններ (Վրաստան, Ադրբեջան, Բելառուսիա, Ուկրաինա, Մոլդովա), ԱՄԿ-ի, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ: Հայաստանից կոնֆերանսին  մասնակցում էր ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական բաժնի իրավախորհրդատու Աննա Բարիկյանը:

  Կոնֆերանսը նվիրված էր  երիտասարդության զբաղվածությանը, որի շրջանակներում բանախոսները ներկայացրին, թե իրենց երկրներում ինչպե՞ս է մշակվում և իրականացվում երիտասարդների զբաղվածության քաղաքականությունը, անդրադարձան նաև այդ քաղաքականության հեռանկարներին և աջակցման միջոցներին:

 Եվրոպական Միության ներկայացուցիչների կողմից մասնակիցների ուշադրությանը ներկայացվեց նաև եվրոպական մակարդակով իրականացվող «Երիտասարդության երաշխիք» ծրագիրը: