Երևան, 15.12.2019

Կայքի հին տարբերակը

Քննարկում ՀԱՄԿ-ում

Քննարկում  ՀԱՄԿ-ում

 Նոյեմբերի 26-ին ՀԱՄԿ-ում տեղի ունեցավ <Արհեստակցական միությունների մասին> ՀՀ օրենքի փոփոխությունների և դրանով պայմանավորված ՀՀ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկում: Նախագիծը մշակվել է Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից, որում ընդգրկված են նախագծի համահեղինակներ Միքայել Փիլիպոսյանը, Էլեն Մանասերյանը, Նարեկ Ներսիսյանը, Աննա Բարիկյանը, Ռուբեն Սարգսյանը, Տիրուհի Նազարեթյանը:

 Քննարկմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի հայաստանյան գրանսենյակի ծրագրերի համակարգող Լիաննա Բադալյանը, ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային հանրապետական միությունների նախագահներ, ՀԱՄԿ-ի աշխատակազմի մասնագետներ:

 Էլեն Մանասերյանը ներկայացրեց օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ պետհիմնարկների, ՏԻՄ-երի հասարակական սպասարկման աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Անահիտ Ասատրյանի և Հայաստանի մշակույթի աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Ժանետա Թորոսյանի առաջարկությունները:

 Քննարկման ընթացքում առաջարկություններով ու պարզաբանումներով հանդես եկան ՀԱՄԿ-ի ՃՀՄ-ների նախագահնր Ժ.Թորոսյանը, Արմեն Ավետիսյանը, Շմավոն Մկրտչյանը, Սրապիոն Առաքելյանը, Սեյրան Ավագյանը, Գրիգոր Ղարիբյանը, ՀՀ պետհիմնարկների, ՏԻՄ-երի հասարակական սպասարկման աշխատողների ՃՀՄ-ի ներկայացուցիչ Արսեն Իգիթյանը:

 Քննարկման ավարտին մասնակիցներին առաջարկվեց ողջամիտ ժամկետներում նախագծի վերաբերյալ ներկայացնել այլ կարծիքներ և առաջարկություններ: