Երևան, 24.09.2020

Կայքի հին տարբերակը

Լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ

  Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները տրվում են աշխատանքային օրվա ընթացքում հանգստանալու համար՝ հաշվի առնելով աշխատանքի պայմանները: Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները տրվում են, եթե աշխատանքն կատարվում է +40 աստիճան ցելսիուսից բարձր կամ -10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում: 
  Բացի դրանից, հիշյալ ընդմիջումները տրամադրվում են նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում կատարած աշխատանքների դեպքում: 
  Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները տրվում են նաև մինչև 18 տարեկան աշխատողներին, եթե օրվա աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը: Այդ ընդմիջման նվազագույն տևողությունը չի կարող պակաս լինել 30 րոպեից: 
  Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում: Այդ ընդմիջումների տրամադրման կարգը սահմանվում է կազմակերպության ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, իսկ այդ ընդմիջումների քանակը, տևողությունը և հանգստանալու տեղը նախատեսվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:
  Հարկ ենք համարվում նշել, որ հատուկ և լրացուցիչ ընդմիջումները տրամադրվում են անկախ սնվելու և հանգստանալու համար տրվող ընդմիջումներից:

 

  ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական բաժին