Երևան, 25.06.2019

Կայքի հին տարբերակը

ԱՄԿ-ի 100-ամյակի շրջանակներում ՀԱՄԿ-ը հանդիպեց Աշխատանքի միջազգային կազմակերպության պատվիրակության հետ

ԱՄԿ-ի 100-ամյակի շրջանակներում ՀԱՄԿ-ը հանդիպեց             Աշխատանքի միջազգային  կազմակերպության պատվիրակության հետ

 ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը մայիսի 14-ին ընդունեց Աշխատանքի միջազգային կազմակերպության պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄԿ գլխավոր տնօրենի օգնական, ԱՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Հայնց Քոլլերը, ԱՄԿ արժանապատիվ աշխատանքի հարցերով աջակցության խմբի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող գրասենյակի տնօրեն Օլգա Կուլաևան, ԱՄԿ Արժանապատիվ աշխատանքի հարցերով աջակցության խմբի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող, գրասենյակի աշխատողների հարցերով ավագ մասնագետ Գոչա Ալեքսանդրիան, ԱՄԿ արժանապատիվ աշխատանքի հարցերով աջակցության խմբի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող գրասենյակի ծրագրային հարցերով պաշտոնյա Եվգենիա Տյուրինան, Հայաստանում ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը և թարգմանիչ Վահագն Պետրոսյանը:

 Էդուարդ Թումասյանը ողջույնի խոսքից  հետո հյուրերին ներկայացրեց ՀԱՄԿ-ի կառուցվածքը, հանրապետությունում տիրող սոցիալ-տնտեսական խնդիրները, այդ թվում գործազրկության ներկա վիճակը: Իր խոսքում պարոն Թումասյանը կարևորելով Հայաստանի Հանրապետության կառավարության, սոցիալական գործընկերների և ԱՄԿ-ի միջև ստորագրված «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը, հույս հայտնելով, որ այն բազմաթիվ  հարցերի  հետ կնպաստի նաև զբաղվածության խնդրի լուծմանը: «Ուրախալի է, որ ազգային ծրագրում ներառվել են ՀԱՄԿ-ի կողմից մշտապես բարձրացված նվազագույն աշխատավարձի, աշխատանքի պետական տեսչության առկայության, անհրաժեշտության և գործադուլի կազմակերպմանն առնչվող հարցերը: Հույս ունեմ, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի սպասվող փոփոխություններում կներառվեն ՀԱՄԿ-ի առաջարկությունները, որոնք համահունչ են ազգային ծրագրի պահանջներին»,-ասաց Է.Թումասյանը: 

 Հայնց Քոլլերը Աշխատանքի միջազգային կազմակերպության հոբելյանական տարելիցին «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի հուշագրի ստորագրումը համարեց խորհրդանշական, գոհունակություն հայտնելով, որ ծրագրում արտացոլված են նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի առաջարկությունները: Հայնց Քոլլերն  անդրադառնալով  2006 թվականին Հայաստանի կողմից  ԱՄԿ-ի 189 կոնվենցիաներից  29-ի վավերացման  իրողությունը,  հույս հայտնեց, որ ԱՄԿ-ի 100-ամյակի առթիվ Հայաստանի կառավարության ստորագրած կոնվենցիաները կհամալրվեն նոր, մասնավորապես ԱՄԿ-ի գյուղատնտեսությունում աշխատանքային տեսչության մասին թիվ 129  կոնվենցիայով, որը թույլ է տալիս աշխատանքային տեսուչներին, առանց նախապես ծանուցման, այցեր կատարել գյուղատնտեսական աշխատանքների տեղանքներ։

 Հայնց Քոլլերը խոսեց  նաև  ԱՄԿ-ի 100-ամյակի առթիվ  կազմակերպվող  միջոցառումների  և ակնկալվող սպասելիքների մասին:

 ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը իր խոքում նշեց, որ   կոնֆեդերացիայի կողմից կառավարությանն ուղղված առաջարկությունների թվում ընդգծվել է նաև թիվ 129 կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը: ՀԱՄԿ-ի նախագահի  տեղակալն անդրադարձավ նաև Աշխատանքային օրենսգրքի դրույթներին, կարևորեց եռակողմ կոլեկտիվ պայմանագրի աշխատանքների տեխնիկական սպասարկումն իրականացնող մարմնի ստեղծման անհրաժեշտությունը:

 Եվգենիա Տյուրինանը կարևորեց Ազգային  ծրագրի շուրջ երկարատև բանակցությունների ու թեժ քննարկումների ընթացքում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից հնչեցրած  առանցքային  նշանակություն ունեցեղ  խնդիրների ներառումը  ծրագրում:

 ԱՄԿ-ի թիվ 129 կոնվենցիայի նշանակությունն ընդգծեց  նաև Գոչա Ալեքսանդրիան: Նա  իր խոսքում կարևորեց  արհմիությունների դերը ոչ ֆորմալ զբաղվածության դեմ  պայքարում:

 Հանդիպման ավարտին Է.Թումասյանը ԱՄԿ-ի  պատվիրակությանը շնորհակալություն  հայտնեց այցելության  համար և հույս  հայտնեց, որ ԱՄԿ-ի  հոբելյանական  տարելիցին նվիրված   միջոցառումները հաջողություններ կարձանագրեն, իսկ հնչեցրած առաջարկություններն ու ծրագրերը կդառնան  իրականություն: