Երևան, 20.11.2019

Կայքի հին տարբերակը

ՀԱՄԿ-ը նշեց Հաղթանակի օրը

ՀԱՄԿ-ը նշեց Հաղթանակի օրը

  Այսօր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մայիսյան Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք  մատուցեց Անհայտ զինվորի հուշահամալիրի մոտ:

  Մայիսի 9-ը ամենուրեք ոգեկոչվում է խանդավառությամբ, սիրով և հարգանքով, սա տոնն է, որը խորհրդանշում է  Հայրենական մեծ պատերազմի ավարտը և  մարդկության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը: 

  Պատմական զուգադիպությամբ մայիսի 9-ին նշվում է  նաև  Շուշիի ազատագրումը, որը  մեր պատմության ամենահերոսական և փայլուն էջերից է, որով ի ցույց  դրվեց հայ ժողովրդի ազատ ապրելու, պայքարելու, հաղթելու անկոտրում կամքն ու ոգին: