Երևան, 22.09.2020

Կայքի հին տարբերակը

ՍԻՐԵԼԻ  ԿԱՆԱՅՔ

 

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է ձեզ Կանանց տոնի առթիվ:

 Մեր գեղեցիկ տոների շարքում առանձնահատուկ տեղ ունեն Մարտի 8-ն ու ապրիլի7-ը: Թեև երկու տոներն էլ նվիրված են կանանց, սակայն յուրաքանչյուրն իր խորհուրդն ունի, մեկը կանանց իրավունքների նվաճման՝ պաշտպանության օրն է, մյուսը՝ մայրության և գեղեցկության տոնը: Երկուսն էլ սիրով են նշվում:

 Տղամարդու և զավակի նվիրած մի փունջ ծաղիկն ու ժպիտը կնոջը մոռացնել են տալիս հոգսն ու բոլոր կարգի դժվարությունները: Այսպիսին է կնոջ սիրտը՝ ապակու պես փխրուն, ծաղկի պես նուրբ, օվկիանոսի պես անհատակ:

 Ընտանիքում տղամարդու սերն ու հոգատարությունը էլ ավելի է արժևորում կնոջը որպես մայր, օջախի սյուն, որպես պատվար ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ հանուն ընտանիքի հարատևման:

 Մեկ անգամ ևս շնորհավորելով ջերմությամբ ու գեղեցկությամբ լեցուն այս տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ, սիրելի կանայք, առողջություն, բարեկեցություն, սեր ու լավատեսություն: Թող ձեր երջանկությունը չսահմանափակվի միայն տոնական մեկ օրով, այլ ձգվի կյանքի վայրկյաններով, րոպեներով ու ժամերով:

 

ՀԱՄԿ-Ի ՆԱԽԱԳԱՀ

ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ