Երևան, 27.05.2020

Կայքի հին տարբերակը

ԱԺ-ն օրակարգում չընդգրկեց «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը

  2019թ. մարտի 5-ին ՀՀ ազգային ժողովի  հերթական նիստում չընդունվեց «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու մասին որոշումը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների կողմից ներկայացված նախագծին կողմ քվեարկեց 36, դեմ` 53,  ձեռնպահ` 3 պատգամավոր:
  Քվեարկությամբ նախագիծը չմտավ լիագումար նիստի օրակարգ: