Երևան, 23.07.2019

Կայքի հին տարբերակը

Ազատամարտիկը՝ արհմիության լիդեր

Ազատամարտիկը՝ արհմիության լիդեր

  Փետրվարի 22-ին Երևանի թիվ 171 հիմնական դպրոցում «Արծիվ-մահապարտներ» գումարտակի ազատամարտիկ, ամենատարեց մահապարտ, ներկայումս կրթության աշխատողների Երևանի Նորքի և Ավանի տարածքի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Սպարտակ Մաթևոսյանին նվիրված <Սպարտակ: 80-ամյա արծիվ - մահապարտի վիպասբը> գրքի շնորհանդեսին հրավիրված էր նաև ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը և Հայաստանի կրթության և գիտության աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Գրիգոր Ղարիբյանը: Գրքի հեղինակն է Գրիգոր Ջանիկյանը:
  Միջոցառմանը հրավիրված էին Արցախի հերոս, գեներալ- մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, Արցախյան ազատամարտի մասնակիցներ, <Հայաստան> ամսագրի խմբագիր Տիգրան Նիկողոսյանը, 171 հիմնական դպրոցի տնօրեն Արամ Սաֆարյանը, ուսուցիչներ և աշակերտներ:
 Էդուրադ Թումասյանն իր խոսքում կարևորեց գրքի դերը մասնավորապես մատաղ սերնդի դաստիարակության գործում, նաև համոզմունք հայտնեց, որ հայրենիքի պայծառ ապագայի համար մարտնչող Սպարտակ Մաթևոսյանի ու իր ընկերների սխրանքը ուսանելի կլինի աշակերտների համար: <Սպարտակ Մաթևոսյանի անմնացորդ նվիրումը հայրենիքին դրսևորվում է նաև արհմիութենական գործունեության մեջ, նա արհմիության գործիչ է, կրթության ոլորտի աշխատողների շահերի ակտիվ պաշտպան>,-ասաց պարոն Թումասյանը:
  Գրիգոր Ղարիբյանը <Թումանյանական օրեր> միջոցառումների շրջանակում <Սպարտակ> գրքի շնորհանդեսը բարձր մակարդակով կազմակերպելու համար Սասուն Առաքելյանին շնորհեց Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի պատվոգիր: