Երևան, 25.03.2019

Կայքի հին տարբերակը

Արհմիությունների համընդհանուր համադաշնության գործադիր կոմիտեի արտագնա նիստը Տաշքենդում

Դեկտեմբերի 24-ին Տաշքենդում տեղի ունեցավ Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի գործադիր կոմիտեի արտագնա նիստը, որը վարում էր Արհմիությունների համընդհանուր  կոնֆեդերացիայի նախագահ Միխայիլ Շմակովը:
Արհմիությունների համընդհանուր  կոնֆեդերացիայի կանոնադրության համաձայն գործադիր կոմիտեի նիստում քննարկվել է Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի կազմում Ուզբեկստանի արհմիությունների ֆեդերացիայի անդամակցության դիմումը:
 Նիստին մասնակցում էին Ուզբեկստանի արհեստակցական միությունների ֆեդերացիայի ղեկավարությունը, արհմիությունների ճյուղային  և տարածքային միությունների նախագահները:
  Ուզբեկստանի արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Կուդրատիլա Ռաֆիկովը մանրամասն ներկայացրեց դաշնության կազմը, գործունեության  սկզբունքները  և ուղղությունները:  
 Ներկայումս Ուզբեկստանի արհեստակցական միությունների ֆեդերացիայում ներառված են 14 ճյուղային արհմիություններ, Կարակալպակյան հանրապետական, Տաշքենդի քաղաքային, 12 մարզային արհմիությունների միավորումներ, որոնց շարքերում ընդգրկված է  ավելի քան 6.1 միլիոն ամդամ:
Ուզբեկստանի արհեստակցական միությունների ֆեդերացիայի բարձրագույն մարմինը հանդիսանում է կուրուլտայը, որը հրավիրվում է 5 տարին մեկ անգամ: Կուրուլտայների միջև ֆեդերացիայի  գործունեությունը ղեկավարում է Ուզբեկստանի արհմիությունների ֆեդերացիայի խորհուրդը:  Խորհրդի անդամները ընտրվում են ճյուղային արհմիությունների կուրուլտայներում, արհմիությունների տարածքային միությունների համաժողովներում և ֆեդերացիայի կուրուլտայում:
Ֆեդերացիան իր գործունեությունն  իրականացնելիս հիմնվում է  «Արհմիությունների մասին, նրանց գործունեության իրավունքների և երաշխիքների մասին» օրենքի վրա և  ղեկավարվում  կուրուլտայի կողմից ընդունված  ծրագրային փաստաթղթերով:
Ուզբեկստանի արհեստակցական միությունների ֆեդերացիայի դիմումն ու  դրան կից փաստաթղթերի կիրառումը քննարկվել է Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի  գործադիր կոմիտեի կողմից: Ընդունվել է որոշում Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի   խորհրդին առաջարկել Ուզբեկստանի արհմիությունների ֆեդերացիան ընդունել Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի  անդամ:
 Ուզբեկստանի արհմիությունների ֆեդերացիայի՝ Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիային միանալն անկասկած կամրապնդի տարածաշրջանում արհմիությունների ուժն ու ազդեցությունը, կնպաստի աշխատողների իրավունքների և շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը այն  երկրներում, որտեղ գործում են Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի անդամ կազմակերպությունները:
Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի գործադիր  կոմիտեի նիստին  մասնակցել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ  Թումասյանը: