Երևան, 20.11.2019

Կայքի հին տարբերակը

Կոպենհագենում ավարտվեցին Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի համաշխարհային IV կոնգրեսի աշխատանքները

2018թ դեկտեմբերի 7-ին ավարտվեցին Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի /ԱՄԿ/ համաշխարհային IV կոնգրեսի աշխատանքները:
Ավելի քան 1200 մարդ մասնակցել է հետագա չորս տարիների՝ միջազգային արհմիութենական շարժման առաջնահերթությունների քաղաքականության ձևավորման մասին բանավեճերում:
Գլխավոր քարտուղարի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու՝Սյուզաննա Կամուսոն և Շարան Բարրոուն: Ձայների փոքր առավելությամբ հաղթեց Շարան Բարրոուն: 
Ընդունվեցին հինգ արդիական բանաձևեր `
1. Մարդու իրավունքներն ու խաղաղությունը Կոլումբիայում.
2. Իրանի աշխատողների և ուսանողների համերաշխության  մասին.
3. Աշխատանքային օրենսդրության բարեփոխումները Հունգարիայում.
4.Աշխատանքային իրավունքներն ու համերաշխությունը Ղազախստանի անկախ արհմիություններում.
5. Լուլայի ազատումը.
«Մենք դուրս ենք եկել կոնգրեսից միավորված, որպեսզի ամրապնդենք աշխատող մարդկանց ուժերը և փոխենք կանոնները: Միջազգային արհմիութենական շարժումը հանդես է գալիս հանուն խաղաղության, ժողովրդավարության և արհմիության անդամների իրավունքների համար: Մենք պետք է քանդենք և վերափոխենք ներկայիս անարդյունավետ տնտեսական մոդելը: Մենք պետք է պաշտպանենք աշխատողներին և մարդու իրավունքները,   պահանջենք նոր սոցիալական պայմանագիր: Իսկ բոլոր մարդկանց համար հավասարությունը մեր աշխատանքի կենտրոնում է », - ասաց Շարան Բարոունը:
ԱՄԿ-ի գլխավոր խորհուրդը ԱՄԿ-ի նախագահ ընտրեց  Նիգերիայի աշխատանքային կոնգրեսի նախագահ Այուբա Վաբբային:
ԱՄԿ-ի փոխնախագահներ  ընտրվեցին Քեյթի Ֆեյնգոլդը ՝ AФT КПП-ից (ԱՄՆ) և LO-Sweden- ից Կարլ-Պետեր Թորալդսոնը:
Օուեն Թյուդորը, Վիկտոր Բաեսը և Մամադու Դիալոն ընտրվել են ԱՄԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոններում:
ԱՄԿ-ի հաջորդ կոնգրեսը տեղի կունենա 2022 թվականին: