Երևան, 19.12.2018

Կայքի հին տարբերակը

ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ 4-րդ ԿՈՆԳՐԵՍԸ

  2018 թվականի դեկտեմբերի 2-ից 7-ը Կոպենհագենում տեղի է ունենում Արհմիությունների  միջազգային  կոնֆեդերացիայի /ԱՄԿ/ համաշխարհային 4-րդ կոնգրեսը: ԱՄԿ-ը համախմբում է 207 միլիոն աշխատող: Այն աշխարհի 163 երկրներում ունի 331 անդամ կազմակերպություն:
Կոնգրեսի բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան Դանիայի Արհեստակցական միությունների կենտրոնական ասոցիացիայի նախագահ Լիզետ Ռիսգորը, Դանիայի վարչապետ Լոկկո Ռասմուսենը, Արհմիությունների միջազգային համադաշնության նախագահ Ժոաո Անտոնիո Ֆելիչիոն, Աշխատանքի միջազգային կազմակերպության  գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը:
  Կոնգրեսի լիագումար նիստերում կքննարկվեն և կնդունվեն ԱՄԿ-ի կանոնադրության փոփոխությունները: Հիմնական բանավեճը կանցկացվի ԱՄԿ-ի չորս հիմնական ուղղություններով, որոնք ներկայացված են Կոնգրեսի հայտարարության մեջ. 1. Խաղաղություն, ժողովրդավարություն և իրավունք, 2. Տնտեսական ազդեցության կարգավորումը, 3. Գլոբալ փոփոխություններ - արդար անցում, 4. Հավասարություն:
  Դեկտեմբերի 5-ին կկայանա ԱՄԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունը: Այս պաշտոնի համար առաջարկվող թեկնածուներն են ԱՄԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Շարան Բարոուի և Իտալիայի ընդհանուր աշխատանքային համադաշնության գլխավոր քարտուղար Սուսաննա Քամմուսոն:
  Դեկտեմբերի 6-ին ԱՄԿ-ի գլխավոր խորհրդի նիստում կկայանա նախագահի, փոխնախագահների և ԱՄԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալների ընտրությունները:
Համագումարն իր աշխատանքները կավարտի դեկտեմբերի 7-ին լիագումար նիստով, որտեղ կհաստատվեն կոնգրեսի բանաձևերն ու ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԱՄԿ-ի գլխավոր խորհրդի որոշումը, ինչպես նաև ԱՄԿ-ի առաջիկա չորս տարիների գործունեության պլանը:
  Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի համաշխարհային 4-րդ կոնգրեսի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ, Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի համաեվրոպական  տարածաշրջանային խորհրդի գործադիր կոմիտեի անդամ Էդուարդ Թումասյանը: