Երևան, 16.11.2018

Կայքի հին տարբերակը

Կա մտավախություն, որ արհմիությունների վերաբերյալ նոր օրինագիծը նպաստելու է օլիգարխիայի շահերին

Կա մտավախություն, որ արհմիությունների վերաբերյալ նոր օրինագիծը նպաստելու է օլիգարխիայի շահերին

  Սեպտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց <Ծառուկյան> խմբակցության կողմից ներկայացված <Արհեստակցական միությունների մասին> օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նոր նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել անկախ արհեստակցական միություններ: Ըստ նախագծի արհեստակցական կազմակերպության մասնակիցներ, անդամներ կարող են լինել տարբեր ճյուղերում, տարբեր մասնագիտություններ ներկայացնող և տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած անձիք:
  Քննարկմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը և նույն բաժնի առաջատար մասնագետ Դիանա Հայրապետյանը:

 

 

Սկզբնաղբյուրը՝  iravaban.net