Երևան, 25.06.2018

Կայքի հին տարբերակը

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 Ղեկավարվելով ՀԱՄԿ-ի կանոնադրության հոդված 17-ով ՀԱՄԿ-ի գործադիր կոմիտեն 2014 թ. մարտի 26-ի նիստում քննարկեց ՀԱՄԿ-ի անդամ Հայաստանի ֆիզկուլտուրայի, սպորտի և տուրիզմի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը /նախագահ Կ.Հարությունյան/ ՀԱՄԿ-ի կազմից հեռացնելու մասին հարցը: ՀԱՄԿ-ի գործկոմի նիստը 19 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց որոշում և առաջարկեց ՀԱՄԿ-ի խորհրդին՝ Հայաստանի ֆիզկուլտուրայի, սպորտի և տուրիզմի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի կանոնադրական պահանջները խախտելու համար հեռացնել ՀԱՄԿ-ի կազմից:
  Սույն որոշումը քննարկվեց 2014 թ. մարտի 31-ի ՀԱՄԿ-ի խորհրդի նիստում և 50 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատեց գործկոմի որոշումը և դադարեցրեց ՀԱՄԿ-ի խորհրդում, ՀԱՄԿ-ի գործկոմում, ՀԱՄԿ-ի վերստուգիչ հանձնաժողովում և ՀԱՄԿ-ի մշտական գործող հանձնաժողովներում Հայաստանի ֆիզկուլտուրայի, սպորտի և տուրիզմի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության կողմից պատվիրակած ներկայացուցիչների լիազորությունները: