Երևան, 14.08.2018

Կայքի հին տարբերակը

Կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը

Կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական  նիստը

  Հուլիսի 19-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի նախագահությամբ տեղի ունեցավ հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը:
  Նիստի օրակարգում ներառված էին Հանրապետական գործող կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու կամ Հանրապետական նոր կոլեկտիվ պայմանագիր կնքելու նպատակահարմարության, աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողության համակարգի ներդրման տեսլականին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին համաձայնագրի քննարկմանը վերաբերող հարցերը:
  Նիստի աշխատանքներին մասնակցում էին ՀԱՄԿ-ի կողմից եռակողմ հանձնաժողովի անդամներ՝ ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բ. Խարատյանը, ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ Հ.Ջհանգիրյանը, ՀՀ արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ Հ.Դանիելյանը, ՀՀ Մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ Ժ.Թորոսյանը, ՀՀ Պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ Ա.Ասատրյանը: Նիստին հրավիրված էին նաև ՀՀ բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ Լ.Հակոբյանը, ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Մ.Փիլիպոսյանը, ՀԱՄԿ-ի աշխատակազմի սոցիալ-տնտեսական և աշխատանքի պաշտպանության բաժնի պետ Կ.Մադոյանը:
  Քննարկման ընթացքում Հանրապետական գործող կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հնչեցին պայմանագիրը երկարացնելու, ինչպես նաև նորը կնքելու տեսակետներ:
  Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գ. Մակարյանը առաջարկեց կնքել նոր պայմանագիր, իսկ հանձնաժողովի ղեկավարումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փոխանցել ՀՀ փոխվարչապետին:
Քննարկվող հարցի վերաբերյալ ՀԱՄԿ-ի նախագահի տեղական Բ. Խարատյանն առաջարկեց մեկ տարով երկարաձգել կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետը, որի ընթացքում հնարավոր կլինի աշխատել նոր պայմանագրի դրույթների շուրջ: 
  Հարցի շուրջ առաջարկություններով հանդես եկան նաև ՀԱՄԿ-ի կողմից եռակողմ հանձնաժողովի անդամներ Հ.Ջհանգիրյանը և Ժ.Թորոսյանը:

  Հանձնաժողովի քննարկման ներկայացրած հաջորդ հարցը վերաբերում էր աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությանն առնչվող խնդիրներին։ Ոլորտում առկա խնդիրները ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժ. Սարգսյանը, որից հետո կառավարության, ՀԱՄԿ-ի և Գործատուների միության ներկայացուցիչների միջև ծավալվեց բուռն քննարկում: Քննարկման արդյունքում որոշում կայացվեց ՀՀ կառավարությանը խնդիրների լուծման տարբերակների վերաբերյալ ներկայացնել գրավոր առաջարկություններ:

  Հանձնաժողովի նիստի վերջին հարցը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին համաձայնագրի քննարկմանը: 
  ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության պետ Ա. Մարտիրոսյանը ներկաներին տեղեկացրեց, որ համաձայնագրի իրականացման ընթացակարգերի աշխատանքային տարբերակն արդեն իսկ պատրաստ է, նշեց նաև, որ մինչ բուլղարական կողմին ներկայացնելը՝ կարծիքների և դիտարկումնների հավաքագրման ու լրամշակման նպատակով այն կուղարկվի հանձնաժողովի անդամներին