Երևան, 26.04.2018

Կայքի հին տարբերակը

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

  2018թ մարտի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության  2-րդ համագումարը:

  Համագումարի 68 պատվիրակներից  համագումարի աշխատանքներին մասնակցում էին  61-ը :

  Համագումարին  մասնակցում էին Մետաղագործների արհմիության միջազգային միավորման նախագահ Ն. Շատոխինը, ՀԱՄԿ-ի նախագահ Է. Թումասյանը, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վ. Սաֆարյանը, Հայաստանի Գործատուների միության նախագահ Գ. Մակարյանը,  Եվրասիական մետաղագործների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար  Ի. Դուրսունը,  գլխավոր քարտուղարի տեղակալ  Տ. Ռաուպովը, արհկոմների նախագահներ, բաժնետիրական ընկերությունների, պետական քոլեջների, արհեստագործական ուսումնարանների տնօրեններ:        Հաշվետվությամբ  հանդես եկավ ՃՀՄ-ի նախագահ Հ.Ա. Դանիելյանը: Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Ա. Ա. Թոփսակալյանը:

Համագումարում ելույթ ունեցան՝

  1. Ա. Ա. Հարությունյանը - Գյումրիի «Քարհատմեքենա» ԲԲԸ – արհկոմի նախագահ
  2. Հ. Ա. Նազարեթյանը -  «Արմէքսպերտիզա» ՍՊԸ – արհկոմի նախագահ
  3. Է. Գ. Մելքումյանը -  «թիվ 65ռազմ. գործարան» ՓԲԸ – արհկոմի նախագահ
  4. Գ. Ա Մակարյանը - Գործատուների հանրապետական միության նախագահ
  5. Հ. Հ. Թադևոսյանը - «Նաիրիտ գործարան» ՓԲԸ – արհկոմի նախագահ
  6. Ն. Պ. Շատոխինը - Մետաղագործների միջազգային արհմիությունների հասարակական միավորման նախագահ  
  7. Վ. Մ. Սաֆարյանը - Հայրենական  ապրանքարտադրողների միության նախագահ
  8. Ի. Դուրսունը - Եվրասիական մետաղագործների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար
  9. Է.Ա. Թումասյանը - Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի նախագահ

  Միաձայն հանրապետական միության նախագահ ընտրվեց Համլետ Արիստակեսի Դանիելյանը:

  Ընտրվեցին հանրապետական միության ղեկավար մարմիններ: