Երևան, 16.12.2018

Կայքի հին տարբերակը

Տեղի ունեցավ հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

Տեղի ունեցավ  հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

  Մարտի 23-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ տեղի ունեցավ հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը:

  Նիստի օրակարգում ներառված էին <Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումեր կատարելու մասին> ՀՀ օրենքի և <Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայողի օրը նշելու մասին>ՀՀ կառավարության որոշման նախագծերի ներկայացումն ու քննարկումը:

  Նիստի աշխատանքներին մասնակցում էին ՀԱՄԿ-ի կողմից եռակողմ հանձնաժողովի անդամներ՝ ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բ. Խարատյանը, ՀԱՄԿ-ի անդամներ՝ Առևտրի և հասարակական սննդի, սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ Շ.Մկրտչյանը, Թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ Ս.Առաքելյանը, Մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ Ժ.Թորոսյանը, Պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ Ա.Ասատրյանը: Նիստին հրավիրված էին նաև ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Մ.Փիլիպոսյանը, ՀԱՄԿ-ի աշխատակազմի սոցիալ-տնտեսական և աշխատանքի պաշտպանության բաժնի պետ Կ.Մադոյանը, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների, գործընկեր կողմերի և նախարարության ներկայացուցիչներ:

  Օրակարգի հաստատումից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թ.Ավետիսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

  Բ. Խարատյանը ներկայացրեց ՀԱՄԿ-ի բացասական դիրքորոշումը <Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումեր կատարելու մասին> ՀՀ օրենքի նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ:

  Մասնավորապես խոսքը վերաբերում էր հերթափոխի տևողությունը 24 ժամից ոչ ավել և ոչ պակաս սահմանելու, կողմերի համաձայնությամբ արտաժամյա և գիշերային աշխատանքի համար հավելումների չափերը սահմանելու, աշխատավարձի ինդեքսավորման, ծանր, վնասակար և առանաձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատողներին վճարվող հավելումներին վերաբերող փոփոխություններին:

  Ժ. Թորոսյանն իր խոսքում անդրադառնալով նվազագույն հավելումների չափին, նշեց, որ այն պետք է սահմանվի օրենքով, այլ ոչ թե թողնվի կողմերի համաձայնությանը:

  Կարծիք և դիրքորոշում հայտնցին նաև Մ.Փիլիպոսյանն ու Ա. Ասատրյանը:

  Նիստի օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր «Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայողի օրը նշելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին, որը նախատեսում է հունիսի 23-ը նշել որպես հանրային ծառայողի օր: