Երևան, 22.09.2020

Կայքի հին տարբերակը

ՀԱՄԿ-ի ՊԱՏՎՈ ԿՐԾՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ` 

1. Վարազդատ Արմենակի Ավոյանը, <<Շիրակ>> միջազգային հայրենակցական միության նախագահ, Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի սոցիալական ծրագրերում ներդրած զգալի ավանդի համար և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ : 

2. Ժորա Սարգսի Ավետիսյանը, Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության խորհրդի անդամ` արդյունաբերության համակարգում կատարած երկարամյա անբասիր աշխատանքի, ձեռնարկության աշխատողների սոցիալ-տնտեսական հարցերի լուծման գործում ներդրած զգալի ավանդի համար և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:

3. Ռոբերտ Խաչատուրի Չոբանյանը, ՀՀ սահմանադրական դատարանի արհեստակցական կազմակերպության նախագահ, Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության խորհրդի և նախագահության անդամ` արհմիութենական շարժման համերաշխության և միասնության ամրապնդման գործում մեծ ավանդի համար և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:

 

ՀԱՄԿ-ի գործկոմ

N1/3, N1/4, N1/5 - 27.12.2017թ.