Երևան, 11.12.2017

Իրադարձային օրացույց

Հայաստանի կրթության և գիտության աշխատողների
արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի խորհրդի նիստը

Հայաստանի կրթության և գիտության աշխատողների <br>արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի խորհրդի նիստը

  2017թ. նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության խորհրդի նիստը: 
  Նախքան օրակարգին անցնելը խորհրդի մասնակիցները շնորհավորեցին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանին ՀԱՄԿ-ի 4-րդ համագումարում վերընտրվելու կապակցությամբ:
  Օրակարգում ներառված էին Երևանի Շենգավիթ, Խորհրդային, Արարատի, Ճամբարակի կրթության աշխատողների տարածքային արհեստակցական կազմակերպությունների միությունների և Արարատի պետական քոլեջի արհկոմի նախագահների հաշվետվությունը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի միջև կնքած կոլեկտիվ պայմանագրի վերաբերյալ տեղեկատվությունը և ընթացիկ այլ հարցեր: