Երևան, 11.12.2017

Իրադարձային օրացույց

ՍԵՄԻՆԱՐ
Օպտիմալացման խնդիրները ուշադրության կենտրոնում

ՍԵՄԻՆԱՐ <br >Օպտիմալացման խնդիրները ուշադրության կենտրոնում

Հոկտեմբերի 19-20 Ծաղկաձորի «Ծաղկահովիտ» հյուրանոցում ՀԱՄԿ-ի Ուսումնահետազոտական կենտրոնը Պան-Եվրոպական Տարածաշրջանային Խորհրդի աջակցությամբ կազմակերպել էր սեմինար` «Օպտիմալացման խնդիրները, առանձնահատկությունները և դրանց սոցիալական հետևանքները» թեմայով:

Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը: Նա ներկայացրեց արհմիությունների կոնֆեդերացիայի կառուցվածքը, 4-րդ համագումարում ընդունված ծրագրային խնդիրները և օպտիմալացման ուղղությամբ արհմիությունների անելիքները:

Սեմինարի աշխատանքներին մասնակցում էին Կրթության և գիտության, բուհերի, առողջապահության, մշակույթի, ագրոարդի, բանկերի արհմիութենական կազմակերպիչներ:

Ոլորտներում օպտիմալացման խնդիրների և դրանց հետևանքների մասին ելույթ ունեցան առողջապահության աշխատողների ՃՀՄ նախագահ Գայանե Արմաղանովան, կրթության և գիտության աշխատողների ՃՀՄ նախագահի տեղակալ Սիրանուշ Խլղաթյանը և արհմիութենական սկզբնական կազմակերպությունների ներկայացուցիչները:

ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը մասնակիցներին հանգամանորեն ներկայացրեց կազմակերպություններում օպտիմալացման առանձնահատկությունները և աշխատանքային օրենսդրության պահպանման անհրաժեշտությունը գործատու-աշխատող փոխհարաբերություններում:

Սեմինարի մասնակիցները աշխատանքային խմբերով ըստ ոլորտների ներկայացրեցին իրենց խնդիրները և հուզող հարցերը:

Սեմինարի աշխատանքները ամփոփեց Ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար – պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը: Նա կարևորեց օպտիմալացման արդյունքում կազմակերպությունների կողմից ստացվող տեղեկատվության անհրաժեշտությունը և արհմիությունների դերակատարումը: