Երևան, 11.12.2017

Իրադարձային օրացույց

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԿ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ 4-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԿ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ 4-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

  2017թ. հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի 4-րդ համագումարը:
  Համագումարի 116 պատվիրակից մասնակցում էին 112-ը:
  Համագումարին մասնակցում էին ՀՀ վարչապետի ավագ  օգնական Արամ Վարդևանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի  առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, Արհմիությունների համընդհանուր համադաշնության գլխավոր քարտուղարի տեղակալ Նատալյա Պոդշիբյակինան, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Արցախի հանրապետության Արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչ  Դավտուհի Ղահրամանյանը:

Մինչ համագումարի աշխատանքին անցնելը Ա.Վարդևանյանն  ընթերցեց  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ուղերձը համագումարին, Ն. Պոդշիբյակինան  ներկայացրեց   Արհմիությունների համադաշնության ուղերձը համագումարին: Այնուհետև  ողջույնի  խոսքով  հանդես եկավ Գ.Մակարյանը:

  Շնորհավորական ուղերձներ են ստացվել Մոլդովայի Արհմիությունների Ազգային կոնֆեդերացիայից և Արցախի Հանրապետության Արհմիությունների ֆեդերացիայից:

  Հաշվետու զեկուցումով հանդես եկավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը: Վերստուգիչ հանձնաժողովի կատարած աշխատանքերի մասին  հաշվետվությունը ներկայացրեց վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Արաքսի Ավագյանը:
  Համագումարում ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ արհմիութենական կոմիտեի նախագահ Կիմա Միքայելյանը, <Էլեկտրական ցանցեր> ՓԲԸ-ի արհկոմի նախագահ Արտյոմ Մուրադյանը, <Կիլիկիա գարեջրի գործարան> ՓԲԸ-ի արհմկոմի նախագահ Ալվարդ Սարգսյանը, <Նաիրիտ  գործարան> ՓԲԸ-ի արհկոմի նախագահ Հրաչիկ Թադևոսյանը, ՀՀ  լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Էդուարդ Փահլևանյանը, լսվեց նաև մանդատային  հանձնաժողովի նախագահ Էլեն Մանասերյանի զեկուցումը:

  Համագումարը հաստատեց <Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա> արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության 2017-2022 թթ. գործունեության  ծրագիրը:

  Համագումարն ընդունեց Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրվան նվիրված հայտարարություն:

  Համագումարը միաձայն ՀԱՄԿ-ի նախագահ ընտրեց Էդուարդ Թումասյանին, նախագահի տեղակալներ՝ Բորիս Խարատյանին և Խաչիկ Առաքելյանին: Ձևավորվեցին նաև ՀԱՄԿ-ի ղեկավար մարմինները և վերստուգիչ հանձնաժողովի կազմը:

  Համագումարի ավարտին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը շնորհակալություն  հայտնեց համագումարի պատվիրակներին իր հանդեպ ցուցաբերած վստահության համար   և  հավաստիացրեց, որ գալիք  5 տարիներին կոնֆեդերացիան գործընկերային  փոխադարձ  հանդուրժողականությամբ և արհմիութենական  միասնական համերաշխությամբ իր գործունեությունը  կնպատակաուղղի արհմիության անդամների աշխատանքային  շահերի պաշտպանության, սոցիալական  գործընկերության  կայացման ու զարգացման, արհմիությունների դերի բարձրացման, երիտասարդ կադրերի ներգրավման ուղղությամբ  տարվող աշխատանքներին: