Երևան, 31.05.2020

Կայքի հին տարբերակը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ 
4-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ


  2017 թ. հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհի արհեստակցական միությունները նշում են Արժանապատիվ աշխատանքի օրը: Նրանք փորձում են կառավարությունների և գործատուների ուշադրությունը սևեռել աշխատողների առողջ և անվտանգ աշխատատեղերի, արդար աշխատավարձի և սոցիալական պաշտպանվածության, սոցիալական երկխոսության և սոցիալական գործընկերության համակարգի զարգացման վրա, աշխատանքային հարաբերությունների բնագավառում ակնկալելով իրենց իրավունքների ազատ իրագործման երաշխիքներ:
  Արժանապատիվ աշխատանքը նշանակում է ոչ միայն աշխատատեղերի ստեղծում, այլև աշխատանքային պայմանների բարելավում և արժանապատիվ վարձատրություն, որոնք էլ հանդիսանում են Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գործունեության առանցքային հարցերից:

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան այս տարի նույնպես հանդես է գալիս «Արժանապատիվ աշխատանք», «Արժանապատիվ վարձատրություն», «Գործատու-աշխատող հարաբերություններում սոցիալական լիարժեք երկխոսություն», «Սոցիալական գործընկերության կայուն զարգացում» կարգախոսներով։
  ՀԱՄԿ-ը ոչ է ասում աղքատությանը, գործազրկությանը, սոցիալական բևեռացմանը ու արտագաղթին, որոնք իմաստազրկում են արժանապատիվ աշխատանքի գաղափարը, դերն ու նշանակությունը: 
  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կշարունակի բարձրաձայնել նվազագույն աշխատավարձի չափի, կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմի և կառուցվածքի սահմանման, նվազագույն աշխատավարձի ինդեքսավորման հետ կապված իրավական ակտերի ընդունման վերաբերյալ խնդիրները:

  ՀԱՄԿ-ը ճյուղային հանրապետական միությունների հետ միասին հետամուտ կլինի արժանապատիվ աշխատանքի գաղափարի իրականացմանը, այն է՝ աշխատողների արժանապատիվ վարձատրություն և աշխատանքային առողջ և անվտանգ պայմանների ապահովում, որը կնպաստի աշխատողների և նրանց ընտանիքի անդամների բավարար կենսամակարդակի ապահովմանը:

 

06 հոկտեմբերի, 2017թ.