Երևան, 11.12.2017

Իրադարձային օրացույց

Գերմանական արհմիությունների միավորումը (ԳԱՄ-ը)
ՀԱՄԿ-ում

Գերմանական արհմիությունների միավորումը (ԳԱՄ-ը) <br>ՀԱՄԿ-ում

  Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի Հայաստանի գրասենյակի հրավերով Հայաստանում են Գերմանիայի Արհմիությունների Միավորման Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալյայի երիտասարդական թևի ներկայացուցիչները:

  Հունիսի 20-ին ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը ընդունեց ԳԱՄ-ի պատվիրակությանը՝ Էրիկ Շելեյի գլխավորությամբ: Հյուրերին ներկայացրեց Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի Հայաստանի գրասենյակի ծրագրերի համակարգող Լիանա Բադալյանը:

  Այնուհետև կողմերը ներկայացրեցին իրենց կազմակերպությունների կառուցվածքը, հիմնախնդիրները, ինչպես նաև քննարկվեցին արհմիութենական շարժմանը նպաստող հարցեր:

  Հանդիպմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի աշխատակազմի բաժինների պետեր Մ.Փիլիփոսյանը, Ս.Ղարախանյանը, Կ.Մադոյանը, Գ.Վաղարշակյանը:

  Հանդիպման ավարտից հետո ԳԱՄ-ի երիտասարդական թևի ներկայացուցիչները ՀԱՄԿ-ի դահլիճում հանդիպեցին ճյուղային հանրապետական միությունների երիտասարդ արհմիութենականների հետ:

  Միջոցառման ընթացքում երկու երկրների երիտասարդ արհմիութենականները հարցերի և պատասխանների միջոցով փորձեցին ծանոթանալ միմյանց:

  Հանդիպման ավարտին ՀԱՄԿ-ի ՈւՀԿ ղեկավար-պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակության ներկայացուցիչներին և Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Լիանա Բադալյանին ու հույս հայտնեց, որ նման համագործակցությունը կնպաստի արհմիութենական շարժմանը: