Երևան, 22.10.2017

Իրադարձային օրացույց

Հանդիպում ՀԱՄԿ-ում

Հանդիպում ՀԱՄԿ-ում

 Հունիսի 20-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը հանդիպեց Եվրոպական միության "Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ" ("GSP+") հարցերով Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչների հետ:

 Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ("GSP+") առևտրային ռեժիմի դիտանցման փուլի գործընթացի շրջանակներում և ցանկություն հայտնել հանդիպելու Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավարության հետ:

 Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի Հանրապետությունում ("GSP+") ռեժիմից օգտվելու նախապայման հանդիսացող աշխատանքային իրավունքներին վերաբերող Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Աշխատանքի միջազգային կազմակերպության հիմնարար կոնվենցիաների կենսագործման ընթացքը:

 ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը հանգամանալից ներկայացրեց ՀԱՄԿ-ի դիրքորոշումը Հայաստանի Հանրապետությունում գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նորաստեղծ առողջապահական տեսչական մարմնի, հարկադիր աշխատանքի, գործադուլների, նվազագույն աշխատավարձի սահմանման, աշխատավարձի ինդեքսավորման, Հանրապետական եռակողմ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ: