Երևան, 27.05.2017

Իրադարձային օրացույց

Արհմիությունների դերը հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում

Արհմիությունների դերը հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում

  Ապրիլի 20-ին ՀԱՄԿ-ում տեղի ունեցավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հանդիպումը ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային միությունների նախագահների և ՀԱՄԿ-ի աշխատակազմի բաժինների պետերի հետ:

  Հանդիպման ընթացքում ասոցիացիայի կողմից ներկայացվեց հանրային քաղաքականությունների մշակման գործընթացի վրա քաղաքացիական հասարակության ծառայությունների ազդեցության վերաբերյալ <Կառուցողական երկխոսության  հանձնառություն> անվանումով ծրագիրը, որում որպես թիրախային ոլորտներ ներառված էին արդարադատության, կրթության և բիզնեսի ոլորտները:

  Ծրագրի շրջանակներում ընդգրկված հարցերի շուրջ ծավալվող քննարկման ժամանակ մասնակիցները ներկայացրին իրենց տեսակետները արհմիությունների գործունեության ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ: