Երևան, 11.12.2017

Իրադարձային օրացույց

Հանդիպում ՀԱՄԿ-ում քաղաքական գործիչ, մարդու իրավունքների ակտիվիստ Հարի վան Բոմելի հետ

Հանդիպում ՀԱՄԿ-ում  քաղաքական  գործիչ, մարդու իրավունքների ակտիվիստ Հարի վան Բոմելի հետ

  Մարտի 29-ին ՀԱՄԿ-ում  տեղի ունեցավ <Մարդու իրավունքները,  ժողովրդավարությունը և արհմիությունները  կրթական  ոլորտում> թեմայով սեմինար, որն  անցկացնում էր ԵԱՀԿ-ի  միջազգային դիտորդ, մարդու  իրավունքների ակտիվիստ, Նիդերլանդների  խորհրդարանի  նախկին անդամ, քաղաքագիտության դոկտոր Հարի վան Բոմելը:

  Սեմինարին  մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Է. Թումասյանը, նախագահի տեղակալ Բ.Խարատյանը, ՀԱՄԿ-ի անդամ Բուհերի ՃՀՄ-ի նախագահ  Գ.Վաղարշակյանը, ՀԱՄԿ-ի անդամ Հայաստանի  կրթության և գիտության աշխատողների  ՃՀՄ-ի նախագահ Գ.Ղարիբյանը, ՀԱՄԿ-ի աշխատակազմի  աշխատակիցներ և Բուհերի,  Կրթության  և գիտության արհմիութենական  կազմակերպությունների  ներկայացուցիչներ:

  Սեմինարը  նվիրված էր  բազմակուսակցական ժողովրդավարությանը,  ազատ  և արդար  ընտրություններին, դպրոցներում  ժողովրդավարության և  մարդու  իրավունքների դասավանդմանը,  կրթական  ոլորտի աշխատողների արհմիություններին անդամակցելու,  կայուն  և անվտանգ աշխատանքային  պայմանների  իրավունքներին:

  Հարի վան Բոմելը և սեմինարի մասնակիցները փոխադարձաբար ներկայացրին ժողովրդավարական արժեքների հաստատման, եվրաինտեգրման հարցում Նիդերլանդների և Հայաստանի փորձը:

  Սեմինարի վերջում Հ.վան Բոմելը պատասխանեց առաջադրված հարցերին: