Երևան, 24.10.2017

Իրադարձային օրացույց

Հանդիպում Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ

Հանդիպում Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ

  Մարտի 15-ին ՀԱՄԿ-ում տեղի ունեցավ ՀԱՄԿ նախագահ Էդուարդ Թումասյանի հանդիպումը Աշխատանքի միջազգային կազմակերպության /ԱՄԿ/ Արժանապատիվ աշխատանքի հարցերով տեխնիկական աջակցության թիմի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող Գրասենյակի տնօրեն Օլգա Կուլաևայի, ԱՄԿ Երիտասարդների զբաղվածության ծրագրի ղեկավար, ԱՄԿ Մոսկվայի Գրասենյակի <Աշխատանքի ոլորտի ապագան> նախաձեռնության հարցերով պատասխանատու Միխայիլ Պուշկինի հետ: Հանդիպմանը ներկա էին ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալներ Բորիս Խարատյանը, Խաչիկ Առաքելյանը, ինչպես նաև ԱՄԿ-ի ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը:
  Տիկին Կուլաևան անդրադառնալով 1947 թ. ՄԱԿ-ի <Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին> կոնվենցիային նշեց, որ թեև Հայաստանը լիովին չի ընդունել կոնվենցիան, այնուհանդերձ Մոսկվայի գրասենյակը ծրագրի շրջանակներում կհամագործակցի Հայաստանի հետ:
  Օ.Կուլաևայի փոխանցմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն վերջինս իրենց կներկայացնի ՀԱՄԿ-ի և Հայաստանի գործատուների միության հետ համատեղ խորհրդակցության ժամանակ ներկայացված առաջարկությունները, որից հետո Մոսկվայի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ կանցկացվեն քննարկումներ սոցիալական երկխոսության, նվազագույն աշխատավարձի, աշխատանքի անվտանգության և զբաղվածության աջակցության վերաբերող հարցերի շուրջ:
  Հանդիպման ավարտին Է. Թումասյանը և Օ.Կուլաևան հետագա համագործակցության վերաբերյալ ձեռք բերեցին պայմանավորվածություն: