Երևան, 24.10.2017

Իրադարձային օրացույց

Կայացավ Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի համագումարը

Կայացավ Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի համագումարը

  Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության հերթական 4-րդ համագումարը կայացավ 2017 թ. մարտի 11-ին Ծաղկաձորում:
  Համագումարին մասնակցում էին ՃՀՄ-ի 41 ընտրված պատվիրակներից 37-ը և 15 հրավիրվածներից 13-ը: Համագումարի աշխատանքերին մասնակցում էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը, նախագահի տեղակալ Խաչիկ Առաքելյանը, ՀԱՄԿ-ի անդամ կազմակերպությունների հետ տարվող աշխատանքերի բաժնի պետ Վեներա Գրիգորյանը, հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթիկ Ղարախանյանը: ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ-ների նախագահներ Համլետ Դանիելյանը, Անահիտ Ասատրյանը, Գայանե Արմաղանովան շնորհավորական ելույթներով դիմեցին համագումարի մասնակիցներին:
  Շնորհավորական ուղերձներ էին հղել նաև Ռուսաստանի Միջազգային արհմիության միավորման գլխավոր քարտուղար Յակով Վարդանյանը, Հայաստանի առևտրի և սննդի սպառկոոպերացիայի ՃՀՄ նախագահ Շմավոն Մկրտչյանը և <Սանիտեք Ինտերնեյշընլ> ՍՊԸ տնօրեն Նիկոլաս Թավիլը:
  2012-2017 թթ. Կատարած աշխատանքների մասին հաշվետու զեկուցումով հանդես եկավ ՃՀՄ նախագահ Սեդա Հարությույանը և 5 տարիների կատարած աշխատանքերի մասին հաշվետու զեկուցումով հանդես եկավ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Նախշուն Խաչատրյանը:
  Համագումարում ելույթ ունեցան Սիսիանի, Արմավիրի, Շիրակի և Երևանի արհեստակցական կազմակերպությունների նախագահները:
 Համագումարում ելույթ ունեցավ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը:
 Համագումարը ընտրեց ղեկավար մարմիններ:
  Բաց քվեարկությամբ ճյուղային հանրապետական միության նախագահ վերընտրվեց Սեդա Հարությունյանը, հասարակական կարգով փոխնախագահ ընտրվեց Վալյա Վարդանյանը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ վերընտրվեց Նախշուն Խաչատրյանը: